1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Մանկատները շրջանավարտներին կօգնեն դրամական օգնություն ստանալու հարցում

Մանկատները շրջանավարտներին կօգնեն դրամական օգնություն ստանալու հարցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը փոփոխություն կատարեց իր համապատասխան որոշումներից մեկում՝ մանկատան շրջանավարտներին միանվագ դրամական օգնության տրամադրման գործընթացը կանոնակարգելու նպատակով:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշեց, որ որոշման համաձայն՝ մանկատունը կաջակցի մանկատան սանին մինչև իր 18 տարին լրանալը, որևէ առևտրային բանկում բացելու իր անունով բանկային հաշիվ, ինչպես նաև կապահովի դրամական օգնության տրամադրման հայտ-պահանջագրի  ներկայացումը նախարարություն:  

«Այսպիսով, Հայաստանի մանկատներն իրենց շրջանավարտներին կօգնեն լրացնել անհրաժեշտ փաստաթղթերը՝ դրամական օգնություն ստանալու համար»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ,  ասաց նախարարը:  

2017 թ. հունվարի 1-ից սոցիալական ծառայություններ տրամադրող հասարակական կազմակերպությունները պետական աջակցությամբ իրականացվող ծրագրերում կարող են ընդգրկվել ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կարգով տվյալ սոցիալական ծառայություն տրամադրելու գործունեությունը սոցիալական աջակցության բնագավառում ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմնում հավաստագրելու դեպքում:

Երեխաներին խնամք տրամադրող բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում վերոնշյալ հասարակական կազմակերպությունների կողմից սոցիալական ծառայություններ տրամադրելու գործունեության հավաստագրման գործընթացի կազմակերպումը դեռևս ընթացքի մեջ է, ուստի գործառույթի իրականացումը կվերապահվի նաև մանկատանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]