Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մոսկվայում հայերի և ուզբեկների միջև զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել. 6 մարդ հոսպիտալացվել է

Մոսկվայում հայերի և ուզբեկների միջև զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել. 6 մարդ հոսպիտալացվել է

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Նոր Մոսկվայում օգոստոսի 2-ին տեղի է ունեցել ազգությամբ հայ և ուզբեկ շինարարների միջև ծեծկռտուք, որի հետևանքով 6 մարդ տեղափոխվել է հիվանդանոց: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա-Նովոստի»-ին, այս մասին հայտնում է ՌԴ ՆԳՆ Մոսկվայի վարչության մամուլի ծառայությունը:

Մոտ 40 շինարարների մասնակցությամբ միջադեպը տեղի է ունեցել Նոր Մոսկվայում՝ Կոմունարկայի շինարարական հրապարակում:

Մամուլի ծառայության հաղորդմամբ` միջադեպի ժամանակ օգտագործվել են բահեր, մուրճեր և երկաթյա ձողեր:

«Դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցները պարզել են, որ վեճը տեղի  է ունեցել շինարարական օբյեկտում աշխատող երկու  խմբերի միջև: Միջադեպի հետևանքով 6 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց»,- նշում է աղբյուրը:

Վեճը  սկսվել է այն ժամանակ, երբ աշխատակիցներից մեկը աղբ է նետել տանիքից:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ավազակության հոդվածով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]