Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ընտանեկան և սոցիալական նպաստ են ստանում 100 հազարից ավելի ընտանիքներ

Ընտանեկան և սոցիալական նպաստ են ստանում 100 հազարից ավելի ընտանիքներ

ԵՐԵՎԱՆ,  2  ՕԳՈՍՏՈՍԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2017 թ. հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանում ընտանեկան և սոցիալական նպաստ է ստանում 106 հազար 89 ընտանիք, որի 75.2  տոկոսը ընտանեկան նպաստ ստացող ընտանիքներն են:

 Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` հենվելով ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների վրա:

2017 թ. հուլիսի 1-ի դրությամբ երեխայի ծննդյան միանվագ նպաստ ստացել է 17 հազար 567 ընտանիք, նշանակված նպաստների քանակը կազմել է 17 հազար  751:

Առաջին երեխայի ծննդյան դեպքում նշանակված նպաստների թիվը կազմել է 10 հազար 946, երկրորդ երեխայի դեպքում՝ 2 հազար 904, երրորդ երեխայի դեպքում` 3 հազար 249, չորրորդ երեխայի դեպքում՝ 477,  5-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի դեպքում՝ 175:

Չաշխատող անձին տրվող մայրության նպաստ են ստացել 14 հազար 816 մարդ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]