1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Օտարերկրյա ներդրումները Հայաստանում ավելացել են. Գերմանիան, Կանադան ու Լիբանանը  խոշոր ներդրողներից են

Օտարերկրյա ներդրումները Հայաստանում ավելացել են. Գերմանիան, Կանադան ու Լիբանանը  խոշոր ներդրողներից են

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ներդրումային դաշտի օրենսդրական բարեփոխումները, միջազգային հարթակներում երկրի ճանաչելիության բարձրացումը նպաստել են Հայաստանում օտարերկրյա ներդրումների հոսքի ավելացմանը: Օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը Հայաստանում 2017-ի առաջին եռամսյակում ավելացել է մոտ 4.84 մլրդ դրամով՝ կազմելով ընդհանուր մոտ 19.7 մլրդ դրամ: Պաշտոնական տվյալներով՝ առաջին եռամսյակում առավել շատ ներդրումներ եղել են տեղեկատվության և կապի, մշակող արդյունաբերության, հանքարդյունաբերության, էներգետիկայի ոլորտներում: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ներդրումների ներգրավման և համակարգման վարչության պետ Վահագն Լալայանն ասաց, որ վերջին տարիների ամենախոշոր ներդրողներն են Գերմանիան, Կանադան, Լիբանանը, Ֆրանսիան, Կիպրոսը, Արգենտինան, Ռուսաստանն ու Էմիրությունները:

«Օտարերկրյա ներդրումների ներգրավման ուղղությամբ վերջին ժամանակներում ակտիվ քայլեր ենք իրականացնում: Ստեղծել ենք պետական աջակցության լուրջ գործիքակազմ, որը խթանում է բոլոր ոլորտները:Մենք ձեռնարկել ենք ներդրումային օրենսդրության բարեփոխումներ: «Օտարերկրյա ներդրումների մասին» նոր օրենքը գրեթե պատրաստ է, և շուտով կներկայացվի կառավարությանը: Հիմնական շեշտը դրել ենք ներդրումների պաշտպանության վրա, որը կբերի ներդրողների վստահության բարձրացմանը: Մեծ քայլեր ենք իրականացրել Հայաստանը մեծ հարթակներում ներկայացնելու ուղղությամբ: Դրանք բարձրացնում են ճանաչելիությունը՝ որպես ներդրումների երկիր: Նախարարության կողմից ստեղծվեցին նաև Հայաստանի ներդրումային միջավայրը, ներդրումային ծրագրերը ներկայացնող տպագիր նյութեր, որոնք մեր դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով տարածվեցին ամբողջ աշխարհում, հրապարակվեցին կայքերում, նաև կրիչներով ուղարկվեցին տարբեր երկրներ»,-ասաց Լալայանը:

Նրա խոսքով՝ հաջորդ քայլը ներդրումային ծրագրերի հարթակի ստեղծումն էր: investmentprojects.am-ում տեղադրվել են Հայաստանում գործող հեռանկարային խոշոր ծրագրերը: Խթան են հանդիսացել նաև մասնավոր և պետության հետ համագործակցող ֆոնդերի ստեղծումը, որոնք զբաղվում են ներդրումների ներգրավմամբ:

Պաշտոնական տվյալներով՝ առաջին եռամսյակում առավել շատ ներդրումներ եղել են տեղեկատվության և կապի, մշակող արդյունաբերության , էներգետիկայի և հանքարդյունաբերության ոլորտներում: Ներդրումների զուտ հոսքերը տեղեկատվության և կապի ոլորտում կազմել են 16 մլն դոլար, հանքարդյունաբերությունում՝ 18 մլն դոլար, կացության կազմակերպման մեջ 5 մլն դոլար, մշակող արդյունաբերությունում՝ 4 մլն դոլար: Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2017-ի առաջին եռամսյակում օտարերկրյա ներդրումներ չեն եղել բուսաբուծության, անասնապահության, ծխախոտային արտադրության, շենքերի շինարարության և այլ ոլորտներում: Խոսելով այդ ոլորտների մասին՝ Լալայանը նշեց, որ պատճառները կարող են բազմազան լինել՝ սկսած առաջին երեք ամիսներին եղանակով պայմանավորված կապիտալ շինարարության ցածր ակտիվությամբ:

Ըստ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ներքին մոնիտորինգի տվյալների` 2017-ի առաջին 6 ամիսներին իրականացվում է 66 ծրագիր՝ շուրջ 500 մլն ԱՄՆ դոլարի ընդհանուր ներդրումներով, որոնք կստեղծեն 7140 նոր աշխատատեղ: Ներդրումների մեծ մասն իրականացրել են օտարերկրյա ներդրողները: Առաջին կիսամյակի տվյալներով՝ շուրջ 230 մլն ԱՄՆ դոլարի ներդրումներ արդեն իսկ կատարվել են,  ստեղծվել է շուրջ 2700 նոր աշխատատեղ: Այս ներդրումները հիմնականում իրականացվել են հանքագործության, գյուղատնտեսության, սննդի արդյունաբերության, դեղագործության ոլորտներում: Գյուղատնտեսության ոլորտում իրականացվել է շուրջ 45 մլն դոլարի ներդրում ՝ ստեղծելով 640 աշխատատեղ: Ներդրումների մեծ աշխուժություն կա նաև էներգետիկայի, ՏՏ, զբոսաշրջության  ոլորտներում: Մարզերում կատարվել է 167 մլն դոլարի ներդրում, և ստեղծվել է շուրջ 2000 աշխատատեղ՝ ամենաշատը Վայոց ձորի, Արարատի, Սյունիքի, Կոտայքի մարզերում: Վայոց ձորում ներդրումներն իրականացվել են հանքագործության ոլորտում, Արմավիրում և Արարատում՝ սննդի և խմիչքի արտադրության, Տավուշում՝ տեքստիլի:

«Տեքստիլ արդյունաբերության ոլորտն ունի մեծ պոտենցիալ, սակայն մինչև վերջին 2 տարին չէր օգտագործվում: Այս տարվա ընթացքում 8-10 արտադրություններ են ստեղծվել այս ոլորտում: Մոնիտորինգի արդյունքները ակտիվություն են ցույց տալիս: Սպասումները դրական են, տարեկան տվյալներով ևս դրական արդյունք ենք ակնկալում»,-ասաց Լալայանը:

Աննա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]