Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Նվագախմբի երեխաները» կինոնկարը կզարդարի հայկական եթերը

«Նվագախմբի երեխաները» կինոնկարը կզարդարի հայկական եթերը

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օրերս ավարտվեցին «Նվագախմբի երեխաները» հայկական առաջին բազմասերիանոց մանկապատանեկան ֆիլմի նկարահանման աշխատանքները: Նախագծի կարևորագույն առանձնահատկությունն այն է, որ այն փոխառնված չէ այս կամ այն արտասահմանյան ծրագրից: Ֆիլմի մասին «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցեց նախագծի գաղափարի համահեղինակ, սցենարիստ և կրեատիվ պրոդյուսեր Ջեյմս Նազարյանի հետ:

«Բազմասերիանոց ֆիլմի դերակատարների մեծ մասը երեխաներ են, սակայն ծրագիրը նախատեսված է ընտանեկան դիտման համար, քանի որ ֆիլմի սյուժետային զարգացումները, հումորը կարող են դուր գալ, գրավել նաև հասուն լսարանին: Ֆիլմը բարություն, ընկերասիրություն և այլ մարդկային բարձր որակներ է սերմանում երեխաների մեջ»,-նշեց պրոդյուսերը:

Նախագիծն ունի ուսուցողական, ճանաչողական առաքելություն և հեռուստադիտողին հնարավորություն կտա ծանոթանալ ինչպես հայկական, այնպես էլ համաշխարհային երաժշտության նմուշներին:

«Հավաքված 400 ստեղծագործությունից նախագծի համար ընտրվել են երեսուն լավագույն երգեր, որոնք առաջին անգամ կհնչեն հենց այս ֆիլմում»,- շեշտեց Նազարյանը:

Նա հավելեց, որ ծրագրի գաղափարը տարիներ առաջ է ծագել, երբ ինքը աշխատել է այլ նախագծի վրա: «Ինչպես ասում են՝ մտքից միտք ծնվեց. ուսումնասիրելով հեռուստատեսային դաշտը` հասկացանք, որ եթերում նման ֆիլմի բաց կա, և մեծ պատասխանատվությամբ որոշեցինք լրացնել այդ բացը»,-ասաց նա:

Ֆիլմի բեմադրող ռեժիսորը Գրիգոր Վահրամյանն է, գլխավոր պրոդյուսերը՝ Գրիգոր Նազարյանը, գործադիր պրոդյուսերը` Ալեքսանդր Մհերյանը, երաժշտական պրոդյուսերը՝ Գրիգոր Կյոկչյանը: Սցենարի հեղինակներն են Ջեյմս Նազարյանը, Խորեն Թևանյանը, Երվանդ Ասլանյանը, Գուրգեն Մնացականյանը:

Ֆիլմում ներգրավվել են քասթինգի վերջին երկու փուլն անցած հիսուն երեխա, որոնցից 15-ը զբաղված են հիմնական դերերում: Նրանք են Դալիթան, Մերի Քոչարյանը, Անահիտ Ադամյանը, որը «Մանկական նոր ալիք-2017»-ի հաղթողն է, Ժան Աբրահամյանը, Սերժ Առաքելյանը, Միքայել Բաղդասարյանը և այլք: Գլխավոր դերակատարները ֆիլմի նկարահանումներից երկու ամիս առաջ մասնակցել են վոկալի, պարի, դերասանական վարպետության դասերի:

Մյուզիքլում գործողությունները զարգանում են երևակայական երաժշտական դպրոցում, որտեղ ուսումնառության ընթացքում հերոսները հայտնվում են տարատեսակ զվարճալի ու խնդրահարույց իրավիճակներում, որոնցից դուրս գալու համար պետք է միասնական և հնարամիտ լինել, կամքի ուժ դրսևորել։

Նախագիծը ներկայացնում են «ArmStar»-ը, «Ucom» ընկերությունը և Արմենիա Պրեմիումը: Այն շուտով եթերում կլինի:

Անժելա Համբարձումյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]