Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Նոյեմբեր

Պատմամշակութային արգելոց-թանգարանների տոմսերի թանկացումն ինքնանպատակ չէ. Արա  Թարվերդյան


ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ  մշակույթի  նախարարի  2017թ. հունիսի 29-ի հրամանով նախարարության ենթակայությամբ գործող թանգարանների համար տոմսերի գնային նոր կարգ է հաստատվել: Դա ենթադրում է գների փոփոխություն բոլոր թանգարաններում: Հուլիսի 31-ից մամուլում ակտիվ  շրջանառվում է «Գառնի» արգելոց-թանգարանի տոմսի արժեքի բարձրացման  հարցըՈրքան կվճարի  ՀՀ  քաղաքացին  կամ օտարերկրյա  զբոսաշրջիկը  այսուհետ, ինչով է պայմանավորված սակագնի բարձրացումը, ինչ  նոր ծառայություններ կմատուցվեն այցելուներին: «Արմենպրես»-ի  հարցերին պատասխանել է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն  Արա  Թարվերդյանը: -Պարոն Թարվերդյանհավաստի են արդյոք խոսակցությունները, որ բարձրացել է «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տոմսի արժեքը և որքան կվճարի այսօր Գառնի կամ Զվարթնոց  այցելող  քաղաքացին:

-Շնորհակալություն  ընձեռած հնարավորության համարԻսկապես հանրության  շրջանում  իրարանցում  է առաջացրել  այդ  լուրըհետևաբար նաև  պարզաբանման կարիք կաԳոյություն ունի տոմսերի վաճառքի տարբերակված մոտեցում: Մինչ այժմ տեղացիների համար տոմսի արժեքը 250 ՀՀ դրամ էր, արտասահմանցիների համար` 1000 ՀՀ դրամ: Ներկայում տեղացիների համար 500 ՀՀ դրամ է սահմանվել, օտարերկրացիների համար` 1500  դրամ: Հենց սկզբից կուզեի նշել, թե որքան կծախսի արտասահմանցին մեր երկրում թող չմտահոգի տեղացիներիս: Ավելին, այս դեպքում պետք է առաջնորդվել  «որքան շատ, այնքան լավ» սկզբունքովԻնչու  են բարձրացել տոմսերի գներըԽնդիրն  այն է, որ այս տարվա մարտ ամսից սկսած  ՊՈԱԿ-ը նոր  քաղաքականություն է որդեգրել` առավել ակտիվ գործունեություն իրականացնել  արգելոց-թանգարաններում, ինչը  ենթադրում  է  ենթակառուցվածքների  զարգացում և  մշակութային կյանքի ակտիվացում: Ենթակառուցվածքների  մասով  կարող եմ ասել, որ Գառնիում ու Զվարթնոցում  վերջին շրջանում  այնպիսի աշխատանքներ են կատարվել, որոնք  մինչ այժմ առհասարակ անուշադրության են եղել մատնված: Անգամ ընթացիկ վերանորոգման աշխատանքներըորոնք  կարելի  էր պատշաճ մակարդակով  անել, արվել են  այնպես, որ պարբերաբար  կրկնվենՈրպեսզի ասելիքս  հասկանալի լինի  մի օրինակ  բերեմ. տարիներ շարունակ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի  սպասարկման սրահի  տանիքը  նորոգման մշտական խնդիր է ունեցել: Ամեն գարուն այն նորոգվել է, մինչդեռ կարելի էր մեկ անգամ մի փոքր ավելի մեծ գումար ծախսելով  որակյալ  նորոգում ապահովել: Մենք  դա  արել ենք վերջերս ու համոզված  եմ, որ երկար ժամանակով  խնդիրը  լուծվել էՆույնը կարող եմ ասել «Գառնի» արգելոց-թանգարանի մասովՇուրջ  մեկ տարի ոռոգման համակարգը խափանված էր: Արգելոց-թանգարանը, սակայն, մի քանի օրից  ոռոգման ջուր կունենա  և  Գառնու լանդշաֆտը  առաջիկայում կշոյի  այցելուների  աչքը:

-Կխնդրեի  մանրամասնել  հատկապես ինչ ծրագրերի մասին է խոսքը:

-Գառնիում և Զվարթնոցում բազմաթիվ  ծրագրեր ենք նախատեսում  իրականացնելԴրանք  նախագծային փուլում են, ինչը ՊՈԱԿ-ի համար  ֆինանսական  լուրջ  ծանրաբեռնվածություն է  ենթադրում ու  բնականաբար այդ ամենը տեսանելի չէ մեր հայրենակիցներինՀեղինակավոր  մի քանի կազմակերպությունների  արդեն  նախագծեր  ենք պատվիրել, դրանք ևս բավականին լուրջ  ծախսեր են ենթադրում:  2004 թ. Լինսի հիմնադրամի միջոցներով վերանորոգվել է  Գառնու բաղնիքի և խճանկարի հատվածը: Առանց նսեմացնելու  որևէ  շինարարի կամ ճարտարապետի աշխատանք  պետք է ասեմ, որ պատշաճ մակարդակով  չի  արվել: ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի աջակցությամբ  այդ կարևոր խնդրին  լուծում է տրվել: Արդեն պատրաստ է իտալացի ճարտարապետ  Լուչիո Սպեկայի նախագիծը, որը չեմ վախենա ասել թանկարժեք նախագիծ  է ու համապատասխանում է միջազգային ճարտարապետության ու արգելոց-թանգարաններին հարիր չափանիշներինԱյցելուներն  առաջիկայում  տարբեր  դիտանկյուններից  կարող են տեսնել բաղնիքը, խճանկարըՄյուսը` հնադարանի  կառուցումն է, որի համար ֆինանսներ են պետք: Այն իր մեջ կընդգրկի նաև  ենթակառուցվածքներ, այդ թվում նաև` հուշանվերների  խանութԳառնիում  արդեն սկսել ենք սալահատակի  վերանորոգումը: 1976 թ. սալահատակը բավականին մաշված էր, ինքս բազմաթիվ անգամներ ականատես եմ եղել, թե ինչ անհարմարություններ  է  ստեղծում այցելուների  համարԵրկար տարիներ ոչ մեկի մտքով չի էլ անցել  սահմանափակ կարողություններով  անձանց  համար դեպի սանհանգույց  տանող ճանապարհի հարցը լուծել: Խնդիրը ևս մեր ուշադրության  կենտրոնում  է` այն կարող է  թեքահարթակով  լինել  կամ էլ` կտեղադրվեն  ժամանակակից  ապակեպատ վերելակներՄեր հայրենակիցներից  նաև դժգոհություններ ենք  ստացել աղբամանների  ու նստարանների մասով: Դիզայնը կա, բանակցում ենք արտադրողի հետԼանդշաֆտի  դիզայն ենք նախատեսում  նաև տաճարի դիմաց գտնվող փոքր խոտածածկ  հատվածի համար: Հնարավորինս  մանրամասնեցի  որպեսզի հասկանալի լինի, որ տոմսի գնի թանկացումը ինքնանպատակ չէ: Իհարկե  նաև  բանակցություններ ենք վարում ներդրումային ծրագրերի  իրականացման համար:

-Պարոն Թարվերդյան  բազմաթիվ  ծրագրերից խոսեցիքորոնց կյանքի կոչումն իսկապես մեծ գումարներ է պահանջում: Արդյոք տոմսերի գների բարձրացումը կօգնի  դրանց լուծմանը:

-Տոմսերի նոր սակագինը սահմանելիս  հաշվի ենք  առել  հասարակության սոցիալական  վիճակըԻհարկե  250  դրամով  տոմսը թանկացնելը չի կարող նպաստել  ծախսերը  հոգալուն, ինքնածախսածածկման  դեպքում  էլ` գոհ  կլինենքԱյլ հարց է օտարերկրացիների համար նախատեսված սակագինը: Աշխարհի  ոչ  մի զարգացած երկրում 2 եվրոյին համարժեք  գումարով  չես կարող մտնել որևէ արգելոց-թանգարանԵվրոպայում  Գառնու  տաճարին մի քանի անգամ զիջող արգելոց-թանգարանների մուտքի  տոմսը 15 և ավելի եվրո է, առավելությունը` լավ  ենթակառուցվածքներն են, որին, իհարկե, հասել են ծախսեր անելով ու  եկամուտ ստանալով:

-Վերադառնանք տոմսերի արժեքինԽնդրում եմ հստակեցնել, թե որքան արժե  ՀՀ քաղաքացու  և  օտարերկրացիների համար  Գառնի այցելության տոմսը:

-ԶԼՄ-ներում տեղ գտած իրարամերժ լուրերի առթիվ կխնդրեի համապարփակ ուսումնասիրել մեր գնային քաղաքականությունը, որը նոր ենք սահմանել:  ՀՀ քաղաքացիները  կվճարեն 500  ՀՀ դրամ, անփոփոխ է մնացել մինչև 18 տարեկան երեխաների տոմսի գումարը` 100 ՀՀ դրամ, մասնագիտական բուհերի համար 50 տոկոս զեղչ է նախատեսվածԱրտոնություններ ենք սահմանել նաև կենսաթոշակառուների, արցախյան ու ապրիլյան քառօրյա պատերազմների մասնակիցների համարԵթե նախկինում գիշերային լուսավորությամբ  Գառնին տեսնելու համար այցելուն 1500 դրամ էր վճարում, ապա այժմ մի գին է` 500  ՀՀ  դրամ: Այցելուն գումար է վճարում ինչ-որ բան տեսնելու համար: Դա նշանակում է, որ թանգարանի մուտքից արդեն նա պետք ինֆորմացիա ստանա, ինչը  ենթադրում է ժամանակակից  չափանիշներին  համապատասխան վահանակների տեղադրում: Բարձրացել ենք  նաև էքսկուրսիոն տոմսերի գները: Մենք իսկապես արժևորում ենք էքսկուրսավարի աշխատանքը, մասնագիտությունըԷքսկուրսավարը նաև  հայոց  պատմությանը, օտար լեզվին տիրապետող  որակյալ  կադր է և կարծում եմ, որ այն  պետք է բավականին գրավիչ, բարձր վարձատրվող  ու լուրջ պահանջարկ ունեցող մասնագիտություն  դառնա:

ՀՀ մշակույթի  նախարարությունը  որպես  քաղաքականություն  ձևավորող մարմին գնային «միջանցք»  է  տվել ՊՈԱԿ-ին  սակագին սահմանելու հարցումՉի բացառվում, որ զբոսաշրջային  պասիվ  շրջանում ժամանակավոր նաև գնային  անկում լինի կամ` հակառակը: Սա պարզ տնտեսագիտություն է` առաջարկի ու պահանջարկի օրենքն է:

-Պարոն Թարվերդյան «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանը ևս ՊՈԱԿ-ի մասնաճյուղերից է: Հավաստի են արդյոք լուրերը, որ Մեծամորի այցելուներն էլ  արդեն տոմս  պետք է գնեն:

-Այո, Մեծամորում տոմսային տնտեսությունը վերագործարկվում է: ՊՈԱԿ-ը  ծախսային ծանրաբեռնվածություն ունի նաև այս արգելոց-թանգարանի  ծրագրերի իրականացման  մասով: Մեծամորի այցելուների համար սահմանված սակագինը հետևյալն  է` 250  դրամ  ՀՀ քաղաքացիների, 1000 ՀՀ  դրամ` օտարերկրացիների և 100  ՀՀ  դրամ դպրոցականների  համար: Հայերեն էքսկուրսիայի  համար կվճարեն` 1500,  օտար լեզվով` 2500  ՀՀ  դրամ: Կարծում եմ հետագայում ՊՈԱԿ-ի ենթակայությամբ գործող  բոլոր արգելոց-թանգարանները` «Արփի», «Գլաձորի համալսարան» և մյուսները ևս կանցնեն տոմսային համակարգի: Մի քանի ամիս առաջ կառավարության  որոշմամբ  դրանց  թիվն ավելացավ  նաև «Ամբերդ» և «Բերդ» արգելոցներով: Մեր ուշադրության կենտրոնում է նաև Ամբերդ ամրոցի նորոգումը:  «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի իրավասությունների շրջանակում հուշարձանների պահպանությունն է, նաև նորոգման ու ամրակայման նախագծային աշխատանքների կազմակերպումը, ինչը կրկնում եմ մեծ գումարներ է պահանջում:



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ