Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հրաձգություն Մոսկվայի մարզային դատարանում. կան զոհեր ու վիրավորներ

Հրաձգություն Մոսկվայի մարզային դատարանում. կան զոհեր ու վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: GTA ավազակախմբի հինգ մասնակիցներ զինաթափել են պահակախմբին եւ կրակ բացել Մոսկվայի մարզային դատարանում: Հինգ ավազակներից երեքը ոչնչացված են, երկուսը՝ զինաթափված ու կալանավորված: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել Է իրավապահ մարմինների մի աղբյուր:

«Հինգ կրակողներից երեքը ոչնչացված են, երկուսը՝ զինաթափված ու կալանավորված»,-ասել Է նա: Ինչպես հայտնել Է գործակալության զրուցակիցը, մեղադրյալները փորձել են պատանդներ վերցնել:

Ինչպես հայտնել Է փաստաբան Սոֆյա Ռուբասկայան, որը միջադեպի պահին գտնվում Էր շենքում, հրաձգության հետեւանքով վիրավորվել են մի կին պրիստավ եւ պահակախմբի մի աշխատակից: «Մենք գտնվում Էինք այլ շենքում, երբ կրակոցներ լսեցինք: Ընդհանուր առմամբ կատարվել Է ավելի քան քսան կրակոց, մեզ սկսեցին տարհանել: Ես տեսա մի կին պրիստավի, որը վիրավորված Էր, նրա դեմքն արյան մեջ Էր: Նաեւ հետո ասացին, որ վիրավորվել Է պահակախմբի մի աշխատակից»,-ասել Է նա:

Մոսկվայի մարզի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունում հայտնել են, որ Մոսկվայի մարզային դատարանի շենքից հոսպիտալացվել Է երկու մարդ: «Մոսկվայի մարզային դատարանի շենքից հիվանդանոց են տեղափոխվել երկու տուժածներ՝ 45-ամյա մի տղամարդ եւ 40-ամյա մի կին»,-ասել Է մամուլի ծառայության աշխատակիցը: Ընդսմին նա ընդգծել Է, որ տուժածները հրազենային վերքեր չունեն: «Տուժածները միջին աստիճանի ծանրության վիճակում են»,-ճշտել Է գործակալության զրուցակիցը:
Մինչդեռ իրավապահ մարմինների աղբյուրը հայտարարել Է, որ արտակարգ պատահարի հետեւանքով տուժել Է երեք մարդ:

Հրաձգության հետեւանքով տուժածների թվաքանակը հասել Է երեքի, նրանցից երկուսը հոսպիտալացված են»,-ասել Է աղբյուրը:

Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել Է ՆԳ նախարարության Մոսկվայի գլխավոր վարչության մամուլի ծառայության ղեկավար Տատյանա Պետրովան, վերքեր են ստացել Ռոսգվարդիայի մի աշխատակից եւ երկու ոստիկան:
Ներկայում Մոսկվայի մարզային դատարանի աշխատանքը վերականվնված Է, ինչի մասին հայտնել Է դատարանի մամուլի քարտուղար Նատալյա Օսիպովան: Նրա խոսքով՝ միջադեպի ընթացքում հիմնարկության աշխատակիցների ոչ ոք չի տուժել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]