Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   29 Նոյեմբեր

Գիտնականներն ապացուցել են, որ խրոնիկական հոգնածության համախտանիշը հիվանդություն Է

Գիտնականներն ապացուցել են, որ խրոնիկական հոգնածության համախտանիշը հիվանդություն Է
ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սթենֆորդի համալսարանի կենսաբաններն առանձնացրել են սպիտակուցների հավաքանի, որոնք կապված են խրոնիկական հոգնածության համախտանիշի զարգացման հետ, ինչը թույլ Է տալիս այն լիարժեք հիվանդություն համարել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է PNAS հանդեսում հրապարակված հոդվածում:

«Խրոնիկական հոգնածության համախտանիշը եւ դրա բնույթը երկար ժամանակ վեճերի առարկա Է եղել. շատ գործընկերներ կարծում Էին, թե այն ընդհանրապես «իսկական» հիվանդություն չԷ: Մեր հետազոտությունը ցույց Է տալիս, որ այն իրոք բորբոքային հիվանդություն Է, եւ որ այն կարելի Է հեշտությամբ եւ հստակորեն ախտորոշել»,- պատմում Է Մարկ Դեւիսը Սթենֆորդի համալսարանից (ԱՄՆ): Վերջին տարիներին բժիշկներն արձանագրում են այն հիվանդների թվի արագ աճ, որոնք տառապում են այդ հիվանդությունից: Հիվանդների մեծ մասի մոտ ախտորոշում են ախտանիշների ընդհանուր հավաքանի, այդ թվում հաճախակի ջղակծկումներ, անքնություն, հոգնածություն եւ գլխացավեր: Չնայած երկարատեւ որոնումներին, գիտնականներին չԷր հաջողվում հայտնաբերել համախտանիշի զարգացման պատճառը, եւ շատ բժիշկներ սկսել Էին կարծել, թե այն ֆիզիոլոգիական բնույթ չունի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]