Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Հայկական փողոցի» ցնծությունն ու վառվռուն գույները. հայկական մեծ տոնախմբություն Բուխարեստում

«Հայկական փողոցի» ցնծությունն ու վառվռուն գույները. հայկական մեծ 
տոնախմբություն Բուխարեստում

ԲՈՒԽԱՐԵՍՏ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուխարեստի Հայկական փողոցում hուլիսի 28-30-ին կայացավ Ստրադա Արմենեասկա ավանդական փառատոնի/Festivalul Strada Armeneasca 4-րդ թողարկումը: Այն կազմակերպել էին Ռումինիայի Հայոց Միությունը եւ Հայ երիտասարդաց կազմակերպությունը (Armenian Youth Organization - AYO)՝ Հայաստանեայց Առաքելական եկեղեցու Ռումինահայոց թեմի, Ռումինիայի կառավարության միջէթնիկ հարաբերությունների վարչության, Բուխարեստի քաղաքապետարանի եւ բազմաթիվ այլ հովանավորների ու գործընկերների աջակցությամբ: Փառատոնը վարում էին ռումինահայ հայտնի քաղաքական գործիչներ, Ռումինիայի խորհրդարանի պատգամավորներ գրող Վարուժան Ոսկանյանը եւ Վարուժան Փամբուկչյանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երեք օր շարունակ՝ վաղ առավոտից մինչեւ ուշ գիշեր, Բուխարեստի Հայկական թաղամասում` Քարտիերուլ Արմենեսկում/Cartierul Armenesc թեւածում էր հայկական շունչն ու ոգին, ներկայացվում էին հայկական մշակույթն ու ավանդույթները, հնչում էին հայկական խրոխտ երգն ու հոգեթով պարը: Փառատոնին էին հրավիրվել նաեւ ավանդական դրկից մասնակիցներ` հունական, հրեական եւ գնչուական վոկալ եւ գործիքային խմբեր:

Փառատոնին վարպետ կատարումներով հանդես են եկել ռումինահայ անվանի երգչուհի Կորինա Կիրակը/Corina Chiria, ով պատմել է իր հայկական արմատների եւ ցեղասպանության մասին, Միկո եւ խումբ/Mico&Crew անսամբլը, Բասկա/Basska ռոք-խումբը, Նիկու Ալիֆանտիս/Nicu Alifantis & Fragile Band խումբը, հրեական Կլեզմեր/Klezmer Band եւ Վայնբերգեր/AG Weiberger խմբերը, գնչուական Mahala Rai եւ հունական Կիմատա/Kymata անսամբլները: 

 Փառատոնին առանձնահատուկ փայլ են հաղորդել ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանի ղեկավարությամբ Հայաստանից հատկապես հրավիրված «Կարին» ժողովրդական պարախմբի ելույթները:

Անկրկնելի կատարումներով հանդես է եկել էթնոջազի ռումինահայ հանրաճանաչ վարպետ Հարրի Դավիդյանը/Harri Tavitian հայտնի թմբկահար Չերեյ Չաբայի/Cserey Csaba ուղեկցությամբ: Բուխարեստի երիտասարդական Ռամպա/Rampa թատերախումբը հանդես Վարուժան Ոսկանյանի«Շշուկների մատյան» վեպի հիման վրա Արմինե Ոսկանյանի «Տեղդմնացիրյան»/Staipelochianներկայացմամբ:

Թողարկվել էր նաեւ փառատոնի եւ Ռումինիայում հայերի ներկայության պատմությունը վերհանող հատուկ ազդաթերթ` հնատիպ լուսանկարներով: Փառատոնն ընդգրկել էր Հայկական փողոցին հարակից Բուխարեստի հայկական համալիրի ամբողջ տարածքը` Հայկական եկեղեցին եւ Առաջնորդարանը, Դուդյան թանգարանը եւ գրադարանը,Հայկական մշակութային կենտրոնը, որտեղ ազատ մուտք էր ապահովված փառատոնի մասնակիցների ու այցելուների համար: Այստեղ նաեւ գործում էր հայտնի լուսանկարիչ Հրայր Խաչերյանի Հայաստանն ու հայաշխարհը պատկերող լուսանկարչական անզուգական աշխատանքների ցուցահանդեսը: Կիրակի օրը Առաջնորդանիստ Սբ Հրեշտակապետաց եկեղեցում Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տաթեւ եպս. Հակոբյանի կողմից մատուցվեց Սբ պատարագ, որին հաջորդեց Վարդավառի ծես:

Հայկական փողոցի երկայնքով շարված կրպակներում ներկայացված էին հայկական ձեռագործզարդեր, խեցեղեն, գորգեր եւ գործվածքներ, սրբապատկերներ եւ նկարազարդումներ: Բացօթյահայկական ճաշատանը հազարավոր այցելուներ համտեսեցին հայկական խորտիկներ եւ ավազի վրա պատրաստված ավանդական սուրճ: Առաջնորդարանի բակի մանկական անկյունում երեխաների համար կազմակերպվել էին ստեղծագործական խաղեր եւ աշխատանքներ: Փառատոնին մասնակցելու էին եկել Ռումինիայի Հայոց միության մասնաճյուղերի ղեկավարներ եւ ներկայացուցիչներ Ռումինիայի հայաշատ քաղաքներ Գեռլայից, Կլուժ-Նապոկայից, Ռոմանից, Բակաուից, Թըրգու-Օկնայից, Բայա-Մարեից, Յաշիից, Բոտոշանից եւ այլ վայրերից:

Ստրադա Արմենեասկա փառատոնին մասնակցել են տասնյակ հազարավոր այցելուներ, այն լայն արձագանք է գտել ռումինական ԶԼՄ-ներում, ներառյալ «Աջերպրես» գործակալության հատուկ թողարկումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]