Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Կյանքի 90-րդ տարում մահացել Է ֆրանսիացի կինոդերասանուհի Ժաննա Մորոն

Կյանքի 90-րդ տարում մահացել Է ֆրանսիացի կինոդերասանուհի Ժաննա Մորոն
ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հուլիսի 31-ին 89 տարեկան հասակում կյանքից հեռացել Է ֆրանսիացի կինոդերասնուհի Ժաննա Մորոն: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդել Է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով դերասանուհու ներկայացուցչին:

Դերասանուհու մահվան պատճառները չեն ճշտվում: Մորոյի մահվան կապակցությամբ արդեն ցավակցություններ Է հայտնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

Ժաննա Մորոն ծնվել Է 1928 թվականի հունվարի 23-ին Փարիզում: Պրոֆեսիոնալ կրթությունն ստացել Է Դրամատիկական արվեստի ազգային բարձրագույն կոնսերվատորիայում, եւ 1947 թվականին առաջնաելույթն Է ունեցել Ավինյոնի փառատոնի բեմահարթակներում: Նույն թվականին ընդունվել Է Փարիզի Կոմեդի Ֆրանսեզ հնագույն թատրոնի թատերախումբ՝ 19 տարեկանում դառնալով բազմադարյան պատմությամբ պատմական թատրոնի ամենաերիտասարդ դերասանուհին, սակայն արդեն մի քանի տարի անց որոշել Է հեռնալ թատրոնից: Կինոյում Մորոյի դեբյուտն սկսվել Է 1949 թվականին, նկարահանվել Է «Վերջին սերը» (Dernier Amour) դետեկտիվ ֆիլմում: Նրան իսկական փառք բերեցին դերեը Լուի Մալի «Վերելակ դեպի Էշաֆոտ» (Ascenseur pour l՚chafaud, 1957) եւ «Սիրահարները» (Les Amants, 1958) ֆիլմերում, որոնցից հետո նա դարձել Է ամենապահանջված դերասանուհիներից մեկը ֆրանսիական եւ եվրոպական կինեմատոգրաֆում: Մասնավորապես, նա նկարահանվել Է կինեմատոգրաֆի այնպիսի վարպետների մոտ, ինչպիսիք են Միքելանջելո Անտոնիոնին, Լուիս Բունյուելը, Ֆրանսուա Տրյուֆոն, Ֆրանսուա Օզոնը:

Իր կարիեարայի ընթացքում Ժաննա Մորոն մի քանի տասնյակ դերեր Է խաղացել կինոբեմադրություններում եւ հեռուստաֆիլմերում՝ դառնալով ֆրանսիական կինեմատորգաֆի կուռքերից մեկը: Մորոյի տաղանդը նշվել Է բազմաթիվ պարգեւներով, ներառյալ Կաննի, Վենետիկի եւ Բեռլինի կինոփառատոների մրցանակները, «Սեզար» ֆրանսիական գլխավոր կինոմրցանակը, ինչպես նանեւ «Օսկար» համաշխարհային կինեմատոգրաֆում ներդրած ավանդի համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]