Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Եվրամիությունը Լեհաստանի դեմ պատժամիջոցային ընթացակարգ է սկսել

Եվրամիությունը Լեհաստանի դեմ պատժամիջոցային ընթացակարգ է սկսել

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական հանձնաժողովը վիճաբանություններ առաջացրած դատական բարեփոխման պատճառով Լեհաստանի նկատմամբ պատժամիջոցային ընթացակարգ է սկսել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ փոխանցելով հանձնաժողովի հայտարարությունը:

Եվրահանձնաժողովը պաշտոնական ծանուցմամբ նամակ է ուղարկել Վարշավային, երբ հուլիսի 28-ին Լեհաստանում պաշտոնապես հրապարակվել է դատարանների աշխատանքի օրենքը:

Ավելի վաղ ԵՀ-ի առաջին փոխնախագահ Ֆրանս Թիմերմանսը հայտարարել էր, եթե այդ օրենքը հրապարակվի, ապա Եվրահանձնաժողովը պատրաստ է գործի դնել պատժամիջոցային ընթացակարգ՝ Լեհաստանի կողմից ԵՄ օրենսդրության խախտումը կանխելու ուղղությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]