Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայկական ֆիլմերի շաբաթ է անցկացվել Իրանի երեք քաղաքներում

Հայկական ֆիլմերի շաբաթ է անցկացվել Իրանի երեք քաղաքներում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի երեք խոշոր քաղաքներում՝ Թեհրանում, Շիրազում, Մաշհադում, հուլիսի 23-29-ն անցկացվեց հայկական ֆիլմերի առաջին շաբաթը, որը նախաձեռնվել և կազմակերպվել էր Իրանում ՀՀ դեսպանության կողմից:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, ՀՀ մշակույթի նախարարության կողմից ներկայացված մի քանի տասնյակ ֆիլմերից ընտրվել էին Արամ Շահբազյանի, Արեն Վաթյանի, Վիգեն Չալդրանյանի, Միքայել Պողոսյանի և այլ հայ կինոռեժիսորների թվով 10 ֆիլմ, որոնց ցուցադրումը կազմակերպվել էր իրանական «Արվեստ և փորձառություն» մշակութային կազմակերպության կողմից:

Ցուցադրումների ընթացքում հայ և իրանցի կինոգործիչների և փորձագետների մասնակցությամբ անցկացվեցին քննարկումներ՝ նվիրված հայկական կինոյի պատմությանը, կինոարտադրությանը, կինոյի զարգացման ժամանակակից միտումներին:

ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը, Հայաստան-Իրան մշակութային համագործակցության համատեքստում բարձր գնահատելով հայկական ֆիլմերի շաբաթվա նշանակությունը, ընդգծեց նմանօրինակ միջոցառումները պարբերական դարձնելու հայկական կողմի հանձնառությունը: Հայկական ֆիլմերի շաբաթվա արդյունքների ամփոփման ժամանակ դեսպան Թումանյանը նշեց. «Հայ մշակույթը և Հայաստանը Իրանում պատշաճորեն ներկայացնելը մեր գլխավոր նպատակն է, և այդ առումով այս միջոցառումը կարևոր քայլ էր»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]