Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԱՄՆ-ի հետ հարաբերությունների նորմալացման համար Մոսկվան անում է ամեն հնարավորը. ՌԴ ԱԳՆ

ԱՄՆ-ի հետ հարաբերությունների նորմալացման համար Մոսկվան անում է ամեն 
հնարավորը. ՌԴ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չնայած ԱՄՆ-ում ՌԴ դեմ պատժամիջոցների կիրառմանը՝ Մոսկվան անում է ամեն հնարավորը, որպեսզի նորմալացնի Վաշինգտոնի հետ երկկողմանի հարաբերությունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ փոխանցելով ՌԴ ԱԳՆ հայտարարությունը:

«Քաջ հայտնի է, որ Ռուսաստանի Դաշնությունն արել և անում է ամեն հնարավորը, որպեսզի նորմալացնի երկկողմ հարաբերությունները, զարգացնի կապերը և համագործակցությունը ԱՄՆ-ի հետ: Համաշխարհային հիմնախնդիրները արդյունավետ կարելի է լուծել միայն համատեղ: Վստահ ենք, որ երկրագնդի մարդկանց մեծամասնությունը կիսում է այդպիսի մոտեցումը», - ասվում է հայտարարության մեջ:

Ավելի վաղ ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատը հուլիսի 27-ին հավանություն էր տվել այն օրինագծին, որը նախատեսում Է ամերիկյան պատժամիջոցների խստացում Ռուսաստանի, Իրանի եւ ԿԺԴՀ-ի նկատմամբ: Օրինագծի ընդունման օգտին տրվել Է 98 ձայն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]