Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Սաակաշվիլին չպետք է լքեր երկիրը. Վրաստանի նախագահ

Սաակաշվիլին չպետք է լքեր երկիրը. Վրաստանի նախագահ

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին անդրադարձել է երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիիին Ուկրաինայի քաղաքացիությունից զրկելու փաստին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով վրացական ԶԼՄ-ները, արտասահմանցի լրագրողների հետ հանդիպմանը Մարգվելաշվիլին ասել է, որ Սաակաշվիլին չպետք է լքեր Վրաստանը:

«Ես մեծ ցավ ապրեցի, երբ Սաակաշվիլին հրաժարվեց Վրաստանի քաղաքացիությունից: Որովհետև նախկին առաջին դեմքը, ով երկու անգամ ընտրվել է նախագահ, պետք է ունենա վրացական քաղաքացիություն: Մարդը, ով եղել է Գերագույն գլխավոր հրամանատար, չպետք է լքեր երկիրը»,- ընդգծել է Վրաստանի նախագահը:

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հրամանով Սաակաշվիլիի ուկրաինական քաղաքացիությունը չեղյալ է համարվել:    


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]