Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

«Երևանյան ամառ 2017». Երևանի քաղաքապետի փոխանցիկ գավաթը նվաճել է  Նուբարաշենի hեծանվավազքի թիմը

«Երևանյան ամառ 2017». Երևանի քաղաքապետի փոխանցիկ գավաթը նվաճել է  Նուբարաշենի hեծանվավազքի թիմը

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում «Առողջ սերունդ` պաշտպանված հայրենիք» խորագրով շարունակվող համաքաղաքային բակային մրցաշարի 8 մարզաձևերից 5-րդը հեծանվավազքն էր: Այս մարզաձևում վարչական շրջանների թիմերը, կանոնակարգի համաձայն, ներկայացել էին տեղերում լավագույն արդյունքներ գրանցած երեքական հեծանվորդներով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, «Երևանյան անիվ» անունը կրող հեծանվավազքի մրցաշարում միավորների զգալի առավելությամբ հաղթող է ճանաչվել Նուբարաշեն վարչական շրջանի հեծանվորդների եռյակը, երկրորդ հորիզոնականն զբաղեցրել է Աջափնյակի, իսկ երրորդը՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի պատանի հեծանվորդների եռյակը: Պատվավոր երեք հորիզոնականները զբաղեցրած թիմերը պարգևատրվել են մեդալներով և պատվոգրերով:

Երևանի քաղաքապետի փոխանցիկ գավաթի 2017թ. բակային մրցաշարում դեռևս չեն կայացել շախմատի, շաշկու և թեթև ատլետիկայի մրցումները: Բոլոր մարզաձևերի հաղթողներին ավելի ուշ կհանձնվեն նաև գավաթներ, իսկ մրցաշարում թիմային ընդհանուր հաշվարկով հաղթած վարչական շրջանն էլ կպարգևատրվի Երևանի քաղաքապետի փոխանցիկ գավաթով: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]