Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Թրամփի վարչակազմը պնդում Է, որ տեսչական ստուգումներ կատարվեն Իրանի ռազմական օբյեկտներում

Թրամփի վարչակազմը պնդում Է, որ տեսչական ստուգումներ կատարվեն Իրանի ռազմական օբյեկտներում


ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պնդում Է, որ ստուգումներ կատարվեն Իրանի «կասկածելի» ռազմական օբյեկտներում, հաղորդել Է Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով անունները չհայտնած ամերիկացի պաշտոնյաների, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Գործակալության տվյալներով՝ ստուգումների անցկացումն այն բանի մի մասին Է, ինչը պետք Է դառնա ավելի ագրեսիվ մոտեցում Իրանի կողմից միջուկային զենքի ստացումը կանխելու փորձում: Ինչպես հաղորդել են գործակալության աղբյուրները, ԱՄՆ-ի վարչակազմի ջանքերը նաեւ ներառում են Եվրոպայի երկրների հետ բանակցությունների քննարկում հաջորդ համաձայնագրի շուրջը, որն Իրանին հնարավորություն չի ընձեռի զարգացնելու միջուկային ներուժն այն բանից հետո, երբ ավարտվի այն գործարքի սահմանափակումների գործողության ժամկետը, որը 2015 թվականին կնքել են Իրանի իշխանությունները եւ միջազգային միջնորդների «վեցյակը»:

Ինչպես հաղորդել Է գործակալությունը, տեսչական ստուգումներ անցկացնելու պահանջը, որին Իրանը, հավանաբար, կդիմադրի, կարող Է լուրջ ազդեցություն գործել Թեհրանի հետ գոյություն ունեցող համաձայնությունների առթիվ Թրամփի որոշման վրա: Եթե Իրանը հրաժարվի ստուգումների անցկացումից, Թրամփը հիմք կունենա ասելու, որ Թեհրանը խախտում Է գործարքը, դրանով իսկ Իրանին դարձնելով գլխավոր պատասխանատու կողմը համաձայնագրի հնարավոր խափանման համար:

Իրանի նոր օբյեկտներում ստուգումներ անցկացնելու համար ԱՄՆ-ը պետք Է կանխավ ապահովի Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) եւ համաձայնագրին մանակից երկրների մեծամասնության հավանությունը: Սակայն, ինչպես նշում են գործակալության աղբյուրները, ԱՄՆ-ն այդ առթիվ առայժմ հանդիպել Է դիմադրության, քանի որ տակավին Իրանի ռազմական օբյեկտներում արգելված գործունեության համոզիչ ապացույցներ չի տրամադրել, որոնք ՄԱԳԱՏԷ-ն կարողանար օգտագործել ստուգումները հիմնավորելու համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]