Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Լապշինն Իսրայել արտահանձնվելու խնդրանքով դիմել է Ադրբեջանի արդարադատության նախարարություն

Լապշինն Իսրայել արտահանձնվելու խնդրանքով դիմել է Ադրբեջանի 
արդարադատության նախարարություն

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում երեք տարվա ազատազրկման դատապարտված բլոգեր Ալեքսանդր Լապշինի փաստաբան Էդուարդ Չերնինը հանդիպել է իր պաշտպանյալի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ-ն:

«Նա ցանկություն է հայտնել ազատազրկումը կրել Իսրայելում: Այդ կապակցությամբ նա դիմում է գրել և ներկայացրել մեկուսարանի պետին, ով էլ այդ դիմումը կներկայացնի արդարադատության նախարարություն»,- ասել է Չերնինը:

Հուլիսի 26-ին Լապշինի փաստաբան Էդուարդ Չերնինը հայտնել էր, որ բլոգերը դիմում է ներկայացրել Իսրայել արտահանձնվելու խնդրանքով: Փաստաբանը նշել է, որ բլոգերը հրաժարվել է բողոքարկել դատարանի որոշումը:

Ծանր հանցագործությունները քննող Բաքվի դատարանում հուլիսի 20-ին հրապարակվել է ՌԴ և Իսրայելի քաղաքացի բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործով դատավճիռը:

Լապշինի դեմ դատական գործ էր հարուցվել Ադրբեջանի ՔՕ  281.2 (երկրի դեմ ուղղված հրապարակային կոչեր) և 318 (Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի անօրինական հատում) հոդվածներով: 281.2-րդ հոդվածով Լապշինի մեղադրանքն ապացուցող բավարար փաստեր չեն հայտնաբերվել: Բլոգերը մեղավոր է ճանաչվել միայն պետական սահմանի անօրինական հատման համար. Ադրբեջանում գործող կամայական օրենքով (ՔՕ 318-րդ հոդված) քրեական հետապնդում է սպառնում այն օտարերկրյա քաղաքացիներին, ովքեր Լեռնային Ղարաբաղ են այցելում «առանց պաշտոնական Բաքվի թույլտվության»:

Հուլիսի 19-ին կայացած դատական նիստի ժամանակ Լապշինը, օգտվելով վերջին խոսքի իր իրավունքից, հայտարարել էր, որ չի ընդունում իր դեմ ներկայացված մեղադրանքները: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]