Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Խարդախությամբ գումար հափշտակելու քրեական գործն ընդունվել է ՀՔԾ քննիչի վարույթ

Խարդախությամբ գումար հափշտակելու քրեական գործն ընդունվել է ՀՔԾ քննիչի վարույթ

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակության դեպքի առթիվ ՀՀ ոստիկանությունում հարուցված քրեական գործը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՔԾ լրատվական ծառայությունից:

Մասնավորապես, Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի բնակիչ Ս. Գ.-ն 19.12.2016թ.-ին ոստիկանությունում հաղորդում է տվել, որ նույն թվականի ապրիլ-մայիս ամիսների ընթացքում՝ իր ծանոթ Հ. Ա.-ի միջնորդությամբ, գյուղատնտեսական վարկ ստանալու նպատակով դիմել է Երևան քաղաքի բանկերից մեկի աշխատակցին, ում Հ. Ա.-ի միջոցով կաշառք է տվել` վարկն արագ ձևակերպելու համար: Ս. Գ.-ն նաև հայտնել է, որ բանկի հիշյալ աշխատակցի կողմից ներկայացված փաստաթղթերն առանց կարդալու ստորագրել է, սակայն մի քանի օր անց պարզել է, որ ինքը ոչ թե վարկառու է, այլ երաշխավոր: Ընդ որում, վարկը հաստատվելուց հետո պարզել է նաև, որ որպես վարկառու հանդես եկած այլ անձին փոխանցված 30.000 ԱՄՆ դոլար գումարը վերցրել է Հ. Ա.-ն, ով պարտավորվել է մեկ ամսվա ընթացքում այն վերադարձնել իրեն, սակայն փոխարենը խարդախությամբ հափշտակել է:

Ս. Գ.-ն նաև հայտնել է, որ Հ. Ա.-ն վերը նշված վարկի գումարից կաշառք է տվել դատական համակարգի պաշտոնատար անձին` քրեական գործում որպես մեղադրյալ ներգրավված ընկերոջ օգտին գործողություններ կատարելու համար:

Այսպիսով, խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակության դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]