Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Սաակաշվիլիի փաստաբանները կբողոքարկեն Ուկրաինայի քաղաքացիությունից զրկելու մասին որոշումը

Սաակաշվիլիի փաստաբանները կբողոքարկեն Ուկրաինայի քաղաքացիությունից զրկելու 
մասին որոշումը

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխաիլ Սաակաշվիլիին Ուկրաինայի քաղաքացիությունից զրկելու մասին Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի որոշումը կբողոքարկվի դատարանում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է Սաակաշվիլիի փաստաբան Պավել Բոգոմազովը:

«Փաստաբանները պատրաստում են փաստաթղթերը Սաակաշվիլիին քաղաքացիությունից զրկելու մասին որոշումը բողոքարկելու համար»,- ասել է Բոգոմազովը: Նա հայտնել է, որ պաշտպանությունը հայց կներկայացնի դատարան անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ստանալուց հետո:

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն հուլիսի 26-ին հրամանագիր է ստորագրել Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխաիլ Սաակաշվիլիին Ուկրաինայի քաղաքացիությունից զրկելու մասին:

«Սաակաշվիլիին վերաբերող նյութերը տրամադրվել են Ուկրաինայի գլխավոր դատախազության կողմից, մշակվել են Ուկրաինայի պետական միգրացիոն ծառայության կողմից և ուղղվել են Ուկրաինայի նախագահին կից քաղաքացիության հարցերով հանձնաժողովին: Դրանք սահմանված կարգով քննարկվել են հանձնաժողովի նիստում»,- ասված է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]