Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Ռաֆայել Վահանյանը ոչ-ոքի խաղաց Ռուսլան Պոնոմարյովի հետ

Ռաֆայել Վահանյանը ոչ-ոքի խաղաց Ռուսլան Պոնոմարյովի հետ

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեյցարիայում կայացավ Բիլի շախմատային փառատոնի 3-րդ տուրը, որում Ռաֆայել Վահանյանի մրցակիցն էր Ռուսլան Պոնոմարյովը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` սպիտակներով խաղացող 66-ամյա մեր գրոսմայստերը ուներ որոշակի առավելություն, սակայն նրա մրցակիցը` ՖԻԴԵ-ի վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Ռուսլան Պոնոմարյովը, պաշտպանվելիս գործեց հստակ, և պարտիան ավարտվեց ոչ-ոքի արդյունքով:

3-րդ տուրի բոլոր պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով: Խաղացված տուրերից հետո աղյուսակը գլխավորում են 2-ական միավոր վաստակած Էթիեն Բաքրոն, Ռուսլան Պոնոմարյովը և Հոու Յիֆանը: Ռաֆայել Վահանյանը 1 միավորով կիսում է 8-10-րդ հորիզոնականները: Հուլիսի 27-ին կայանալիք 4-րդ տուրում Վահանյանը սպիտակներով կմրցի Նիկո Գեորգիադիսի հետ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]