Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ֆրանսիայի Ազգային ժողովն արգելել Է որպես օգնականներ նշանակել պատգամավորների ազգականներին

Ֆրանսիայի Ազգային ժողովն արգելել Է որպես օգնականներ նշանակել պատգամավորների ազգականներին
 ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ – խմբ.) պատգամավորները հուլիսի 27-ին հավանություն են տվել պատգամավորների ազգականներին որպես խորհրդարանական օգնականներ աշխատանքի ընդունելու արգելքի սահմանման դրույթին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդել Է AFP գործակալությունը:

Այս արգելքը հետագայում կդառնա քաղաքական եւ հասարակական կյանքի Էթիկայի մասին օրենքի հոդվածներից մեկը, որն այժմ քննարկվում Է Ֆրանսիայի խորհրդարանի կողմից: Հուլիսի 26-ին խորհրդարանի ստորին պալատի կողմից համանման արգելք Է հավանության արժանացել նախարարների ազգականներին կառավարական կառույցներում աշխատանքի ընդունելու վերաբերյալ:

Քաղաքական կյանքի Էթիկայի մյասին օրենքի ընդունումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոստացել Է նախընտրական արշավի ժամանակ: Դրա պատճառը «Պենելոպագեյտ» սկանդալն Է: Այն բորբոքվել Է այն բանից հետո, երբ Le Canard Enchaine թերթը տեղեկություններ Է հրապարակել այն մասին, որ «Հանրապետականներ» կուսակցությունից Ֆրանսիայի նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնի կինը՝ Պենելոպան, երկար ժամանակ նրա օգնական Է նշանակված եղել Ազգային ժողովում:

Պենելոպան ստացել Է մեծ աշխատավարձ՝ չկատարելով որեւԷ աշխատանք եւ չհայտնվելով Ազգային ժողովում: Ավելի ուշ պարզվել Է, որ Ֆիյոնը նաեւ որպես խորհրդատուներ ֆիկտիվ աշխատանքի Է ձեւակերպել իր երկու չափահաս երեխաներին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]