Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովն ապագայում նախատեսում է ընդլայնել ստուգումների ծավալը

Բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովն ապագայում նախատեսում է ընդլայնել ստուգումների ծավալը

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովի հաստիքացուցակը կազմված կլինի 12 աշխատողից: Կառավարության նիստում հաստատվեց հանձնաժողովի հաստիքացուցակը հաստատելու որոշման նախագիծը: Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ ապագայում, այնուամենայնիվ, ակնկալվում է պաշտոնյաների ստուգումների ընդլայնում և խորացում, ինչը նշանակում է, որ կմեծացվի նաև հանձնաժողովի հաստիքակազմը:

«Կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում արդեն իսկ երեք անգամ ընդլայնվել է հանձնաժողովին եկամուտների հայտարարագրեր ներկայացնող բարձրաստիճան պաշտոնյաների ցանկը, որում ներառվել են նաև քաղաքացիական ծառայության բարձր պաշտոններում ներառված պաշտոնյաններն ու նրանց փոխկապակցված  անձինք», -«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Հարությունյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]