Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Կառավարությունը մտադիր է անտառների կառավարման և վերահսկման ոլորտում ստեղծել շահերի բախում

Կառավարությունը մտադիր է անտառների կառավարման և վերահսկման ոլորտում 
ստեղծել շահերի բախում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ անտառային ոլորտի համալիր բարեփոխումներին և առկա խնդիրներին: «Անտառային ոլորտի բարեփոխումների մշակված հայեցակարգը բավարար լուծումներ չի նախատեսում անտառների պահպանության, ապօրինի ծառահատումների դեմ պայքարի, ինչպես նաև առկա պատասխանատու կառույցների կառավարման և գործունեության արդյունավետության բարձրացման խնդիրների համար: Ավելին, փաստաթղթում բացակայում են անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններին ուղղված առաջարկություններ», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ, նշեց վարչապետը։ Կարեն Կարապետյանը ՀՀ գյուղատնտեսության, բնապահպանության, տարածքային կառավարման և զարգացման նախարարներին հանձնարարեց մեկամսյա ժամկետում համատեղ մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել անտառային ոլորտի հայեցակարգի լրամշակված նախագիծ՝ ամրագրելով վերոնշյալ խնդիրներին ուղղված գործնական և օրենսդրական լուծումներ՝ անդրադառնալով նաև անտառկառավարման և պահպանության գործառույթների հստակ տարանջատմանը, ինչպես նաև ոլորտի միասնական կազմակերպչական դաշտի ստեղծման հարցերին, միաժամանակ նախատեսել դրանց կատարման սեղմ ժամկետներ:

«Մենք ունենք անտառի տնտեսությամբ զբաղվող մի քանի կառույց, որտեղ գործառույթները հստակ տարանջատված չեն: Այս հանձնարարականի տրամաբանությունը հետևյալն է՝մենք ուզում ենք կառավարի մի կառույց, վերահսկի մեկ այլ կառույց, որպեսզի առաջանա համապատասխան աշխատանքային շահերի բախում», - ասաց Կարապետյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]