Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Ապրիլ

Վարչապետն անհրաժեշտ է համարում զբոսաշրջության ոլորտում իրականացնել լրացուցիչ համալիր միջոցառումներ


ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին ամիսներին Հայաստանում արձանագրվել է զբոսաշրջիկների շեշտակի աճ և չնայած դրական արդյունքին՝ դեռևս առկա է զբոսաշրջության ոլորտում լրացուցիչ խրախուսող և խթանող համալիր միջոցառումների անհրաժեշտություն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին կառավարության նիստում նշեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:  

Վարչապետն Արտաքին գործերի նախարարին և Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահին հանձնարարեց 1-ամսյա ժամկետում ուսումնասիրել ըստ երկրների Հայաստան ժամանող անձանց համար վիզային ռեժիմի լրացուցիչ ազատականացման կամ պարզեցման հնարավորությունը և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ։

Վարչապետը Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին հանձնարարեց մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել ըստ զբոսաշրջության զարգացման միտումների՝ Հայաստանի ավիափոխադրումների շուկայի ծավալի, աշխարհագրության ընդլայնման, ինչպես նաև ավիատոմսերի գնային առաջարկների բարելավմանն ուղղված համալիր առաջարկություններ:

 




Այս թեմայով

... վերջին լուր "Տուրիզմ" թեմայով
Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ