Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սահակաշվիլին հայտարարել Է, որ փախստական չի դառնա եւ կպայքարի Ուկրաինա վերադառնալու համար

Սահակաշվիլին հայտարարել Է, որ փախստական չի դառնա եւ կպայքարի Ուկրաինա վերադառնալու համար
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի նախկին նախագահ եւ Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլին չի պատրաստվում դառնալու փախստական եւ կպայքարի Ուկրաինա՝ իր օրինական վերադարձի համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես արդեն տասներեք տարի ապրել եմ Ուկրաինայում, մասնակցել եմ երեք հեղափոխությունների, դրանք բոլորն Ուկրաինայում: Ես միայն մեկ քաղաքացիություն ունեմ, իմն Ուկրաինան Է, եւ ես չե՛մ զրկվի դրանից: Այժմ փորձում են ինձ հարկադրել դառնալու փախստական, դա տեղի չի՛ ունենա: Ես այլեւս չեմ մնա եւ չեմ փոխի կարգավիճակս, կպայքարեմ Ուկրաինա վերադառնալու իմ օրինակա՛ն իրավունքի համար»,- հուլիսի 27-ին գրել Է նա Facebook-ում:

Սահակաշվիլին նաեւ նշել Է, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն իրեն քաղաքացիությունից զրկել Է աննկատ, մինչ ինքը գտնվել Է երկրից դուրս, եւ նախագահին մեղադրել Է վախկոտության մեջ ընդդիմության հանդեպ, որը պատրաստվում Է «այս աշնանը փողոցներ դուրս գալու եւ վերջ դնելու նրանց օլիգարխական դաշինքին»: «Նրանց վախը հաղթահարել Է նրանց բանականությանը»: Նախագահ Պորոշենկոն թքել Է Սահմանադրության վրա, որի երաշխավորը պետք Է լիներ ինքը»,- գրել Է Սահակաշվիլին:

«Ես ավելի շատ եմ ուկրաինացի, քան ներկայիս պատգամավորների մեծ մասը: Ես ամբողջ սրտով սիրում եմ Ուկրաինան եւ ես կշարունակեմ պայքարն այստեղ՝ մեր Ուկրաինայում, առանց որեւիցե խոչընդոտի»,- եզրափակել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]