Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Տորֆավան-Վարդենիս ավտոճանապարհին ՃՏՊ-ից 12 տուժածները դուրս են գրվել հիվանդանոցներից

Տորֆավան-Վարդենիս ավտոճանապարհին ՃՏՊ-ից 12 տուժածները դուրս են գրվել 
հիվանդանոցներից

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հուլիսի 26-ին, ժամը 10:22-ին ահազանգ է ստացել, որ Տորֆավան-Վարդենիս ավտոճանապարհի 7-րդ կմ-ին  տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից, պարզվել է, որ իրար են բախվել «Ford Transit» մակնիշի 34 NA 911 (վարորդ՝ 1978 թ. ծնված Խ. Դ), «Mercedes Benz 180» մակնիշի 35 LV 511 (վարորդ՝ 1958 թ. ծնված Ա. Ն.) և «Opel Astra յ» մակնիշի 35 AM 801 (վարորդ՝ 1964 թ. ծնված Թ. Հ.) պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետևանքով տուժածներից 9-ը տեղափոխվել է Վարդենիս քաղաքի ԲԿ, իսկ 3-ը՝ կայազորային հոսպիտալ:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա. Ն.-ն և ուղևորներ՝ 2008 թ. ծնված Վ., 2007 թ. ծնված Ժ. 1984 թ. ծնված Ա. Վ.-ները, 1974 թ. ծնված Ա. Մ.-ն, 1973 թ. ծնված Ֆ., 2005 թ. ծնված Մ. Չ.-ները, 1989 թ. ծնված Ս. Մ.-ն, 2000 թ. ծնված Մ. Մ.-ն, 1953 թ. ծնված Ս., 1975 թ. ծնված Կ. Մ.-ներըը և «Mercedes-Benz 180» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Դ. Խ.-ն հոսպիտալացվել են Վարդենիսի բժշկական կենտրոն, իսկ Մ. Չ.-ն և Ս. Մ.-ն տեղափոխվել են Վարդենիսի զինվորական հոսպիտալ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակները գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել են գազի բալոնների փականները:  

Բոլոր տուժածներն, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել բժշկական կենտրոններից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]