Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ուկրաինայի քաղաքացիությունից զրկվելուց հետո էլ Սաակաշվիլին մտադիր չէ լքել Կիևը

Ուկրաինայի քաղաքացիությունից զրկվելուց հետո էլ Սաակաշվիլին մտադիր չէ լքել 
Կիևը

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, ում հուլիսի 26-ին Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն զրկել է ուկրաինական քաղաքացիությունից, մտադիր չէ լքել այդ երկիրը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Սաակաշվիլին ասել է ուկրաինական «Նովոյե վրեմյա»-ի հետ զրույցում:

«Մնալու եմ այստեղ՝ Կիևում, որևէ խնդիր չկա: Մնալու եմ Կիևում առանց քաղաքացիության»,- ասել է Սաակաշվիլին:

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն հուլիսի 26-ին հրամանագիր է ստորագրել Միխեիլ Սաակաշվիլիին Ուկրաինայի քաղաքացիությունից զրկելու մասին: Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն այդ որոշումը համարել է «քայլ դեպի բռնապետության հաստատում»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]