Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՌԴ-ն Հայաստանում կփորձարկի Իլ-76 ինքնաթիռը և Մի-38 ուղղաթիռը

ՌԴ-ն Հայաստանում կփորձարկի Իլ-76 ինքնաթիռը և Մի-38 ուղղաթիռը

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանն հուլիսի 26-ին, ընդունել է Ռուսաստանի Քաղաքացիական ավիացիայի պետական գիտափորձարարական ինստիտուտի գլխավոր տնօրենի տեղակալ, Թռիչքափորձարարական կենտրոնի ղեկավար Ռուբեն Եսայանին, նույն ինստիտուտի գլխավոր տնօրենի տեղակալ, Ավիացիոն սերտիֆիկացման կենտրոնի տնօրեն Օլեգ Ստադոմսկիին  և Իլյուշինի անվան ավիացիոն համալիրի գլխավոր կոնստրուկտոր Նիկոլայ Տալիկովին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին տեղեկացրին ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում գործընկերները նշել են, որ շուրջ մեկ տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության բարձր լեռնային շրջաններում և օդի բարձր ջերմաստիճանային պայմաններում նախատեսում են Իլ-76 ինքնաթիռի և Մի-38  բազմանպատակ ուղղաթիռի փորձարկումների իրականացում:

Բարձր լեռնային շրջաններում և օդի բարձր ջերմաստիճանային պայմաններում ռուսական ավիացիոն տեխնիկայի թռիչքային փորձարկումների նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ:

Թռիչքային փորձարկումները կնպաստեն ՀՀ-ի և Ռուսաստանի Դաշնության ավիացիոն բնագավառում համագործակցության ընդլայնմանը:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am