1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայաստանը կունենա կայուն զարգացման նպատակների ճանապարհային քարտեզ

Հայաստանը կունենա կայուն զարգացման նպատակների ճանապարհային քարտեզ

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 26-ին ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի քաղաքականության և ծրագրերի աջակցության գրասենյակի Կայուն զարգացման նպատակների ինտեգրման, խթանման և քաղաքականության մշակման աջակցության բարձրաստիճան պատվիրակությանը:        Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հավելելով. «Հանդիպման ընթացքում քննարկվեց մարդածին և բնական աղետներին դիմակայուն ու պատրաստված հասարակություն և համայնքներ ձևավորելու հիմնախնդիրը:

Առաքելության հիմնական խնդիրներն են՝ օժանդակել Հայաստանում կայուն զարգացման նպատակների ճանապարհային քարտեզի մշակմանը, որի հիման վրա կընտրվեն նպատակների իրականացման ձևերն ու եղանակները՝ Հայաստանի հեռանկարային զարգացման նոր ռազմավարական ծրագրի և այլ ոլորտային ռազմավարությունների համատեքստում։ Ճանապարհային քարտեզը պետք է սահմանի համակարգման առաջնահերթությունները, անհրաժեշտ տվյալներն ու մեխանիզմները և ինստիտուցիոնալ ու ոլորտային ղեկավարման հարցերը: Առաքելությունը նպատակ ունի նաև ուղղորդել ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը տեղական մակարդակում դիմակայուն և կայուն զարգացող համայնքներ ձևավորելու գործընթացում:

Իր խոսքում նախարար Տոնոյանը կարևորեց երկրի դիմակայունության մակարդակի բարձրացման հիմնախնդիրը՝ նշելով, որ դիմակայուն հասարակությունը նաև տնտեսության բոլոր ուղղությունների կայուն զարգացման գրավականն է:

Երկրում աշխատելու ընթացքում առաքելությունը կձգտի նպաստել հանրային իրազեկվածության  մակարդակի, կարողությունների հզորացմանը, ինչպես նաև՝ շահագրգիռ կողմերին փոխանցել իր փորձառությունն ու քաղած դասերը»:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]