Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Օպերալիա» միջազգային մրցույթի կիսաեզրափակիչ է անցել ռուսական օպերային հայազգի երգչուհի Քրիստինա Մխիթարյանը

«Օպերալիա» միջազգային մրցույթի կիսաեզրափակիչ է անցել ռուսական օպերային հայազգի երգչուհի Քրիստինա Մխիթարյանը

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աստանայում անցկացվող՝ Պլասիդո Դոմինգոյի հիմնադրած հեղինակավոր «Օպերալիա» վոկալի միջազգային մրցույթի կիսաեզրափակիչ է անցել ռուսական օպերային հայազգի երգչուհի Քրիստինա Մխիթարյանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ օպերայի և բալետի պետական թատրոն «Աստանա-օպերա»-ում հայտարարվել է մրցույթի կիսաեզրափակիչ անցած 25 երգիչների անունները:

Երկու օրվա ընթացքում միջազգային ժյուրին լսել և գնահատել է աշխարհի 17 երկրից 40 լավագույն երիտասարդ կատարողներին:

Լոնդոնի Քովենտ Գարդեն թագավորական օպերային թատրոնի տնօրեն Պիտեր Մարիո Կատոնան «Օպերալի»-ի ժյուրիի կազմում է 1999 թվականից: Արդեն 18 տարի նա ճանապարհորդում է մրցույթի մասնակիցների հետ: Նա նշել է, որ մասնակիցները ցուցաբերել են բարձր վարպետություն:

«Մեզ համար շատ բարդ էր ընտրել կիսաեզրափակչի մասնակիցներին, որովհետև այսօր Աստանայում հավաքվել են հրաշալի կատարողներ: Հատկապես այս տարի ուժեղ էին սոպրանո կատարողները: Ինձ համար հաճելի էր լսել Ղազախստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի և Արևելյան Եվրոպայի երկրների կատարողների ելույթները: Վստահ եմ, մրցույթի ավարտին մենք կունենանք լավ արդյունք»,-ասել է Պիտեր Մարիո Կատոնան

Աշխարհահռչակ այս միջազգային մրցույթն առաջին անգամ է անցկացվում Ղազախստանում «Աստանա Էքսպո 2017» միջազգային մրցույթի մշակութային ծրագրի շրջանակում:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]