Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Պաշտպանի աջակցությամբ դատապարտյալը ավարտել է հեռակա ուսումնառությունը ԲՈՒՀ-ում

Պաշտպանի աջակցությամբ դատապարտյալը ավարտել է հեռակա ուսումնառությունը 
ԲՈՒՀ-ում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած դիմումով «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում պահվող անձը հայտնել է, որ խախտվել է կրթություն ստանալու իր իրավունքը:

Համաձայն դիմումի՝ պետական հանձնաժողովը հրաժարվել է քննություն անցկացնելու նպատակով ժամանել ՔԿՀ, ինչի պատճառով իրեն հնարավորություն չի տրվել օրենքով սահմանված ժամանակահատվածում հանձնել ԲՈՒՀ-ի ավարտական քննությունները: Ազատազրկված անձի կրթության իրավունքի ապահովման նպատակով իրականացվել է քննարկման ընթացակարգ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, 2017թվականին քաղաքացուն հնարավորություն է տրվել հանձնել պետական քննությունները և ավարտել ուսումը ԲՈՒՀ-ում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]