Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ռոուհանին ԱՄՆ-ից պահանջել Է ձեռնպահ մնալ Պարսից ծոցում թշնամական գործողություններից

Ռոուհանին ԱՄՆ-ից պահանջել Է ձեռնպահ մնալ Պարսից ծոցում թշնամական գործողություններից

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի նախագահ Հասան Ռոուհանին ի պատասխան Պարսից ծոցում ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի նավի հետ կապված միջադեպի, Վաշինգտոնից պահանջել Է հրաժարվել ագրեսիվ քաղաքականությունից՝ տարածաշրջանում միջազգային նավարկության անվտանգության պահպանման համար: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 26-ին Իրանի նախագահի խոսքը մեջբերում Է Fars գործակալությունը:

«Եթե ամերիկացիները ցանկանում են, որ այս տարածաշրջանը լինի ավելի կայուն, իսկ հանգուցային ջրային ճանապարհներն՝ անվտանգ խաղաղության համար, նրանք պետեք Է դադարեցնեն այդ (թշնամական) գործողությունները»,- ասել Է նա:

Ռոուհանին ընդգծել Է, որ ԱՄՆ-ը 40 տարվա ընթացքում ճնշում Է գործադրել, բոյկոտել, սադրանքներ սարքել Իրանի նկատմամբ, ինչպես նաեւ տարածաշրջանի որոշ երկրների մոբիլիզացրել հանրապետության դեմ, բայց պարտություն Է կրել:

Հուլիսի 25-ին Պարսից ծոցի հյուսիսային մասի միջազգային ջրերում տեղի Է ունեցել միջադեպ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի նավի եւ «Իսլամական հեղափոխության պահապանների» զորախմբի պարեկային կատերի մասնակցությամբ: Իրանցի զինվորականների խոսքով՝ ամերիկյան մարտանավը երկու կրակոց Է արձակել օդ իրանական նավի կողմը՝ «սադրանքի եւ ահաբեկման նպատակով»:

ԱՄՆ-ում պնդում են, թե իրանական նավի անձնակամզը խախտել Է Ծովում բախումների նախազգուշացման միջազգային կանոնները, երբ հուլիսի 25-ին Պարսից ծոցում վտանգավոր մոտեցման Է գնացել ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի նավի հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]