Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մուսուլմանները տեսախցիկների պատճառով հրաժարվել են Տաճարի լեռ վերադառնալ

Մուսուլմանները տեսախցիկների պատճառով հրաժարվել են Տաճարի լեռ վերադառնալ

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերագույն իսլամական հանձնաժողովի ղեկավար և Երուսաղեմի նախկին մուֆթի (մուսուլմանների հոգևոր առաջնորդ) Իքրեմա Սաբրին մուսուլմաններին կոչ է արել չայցելել Տաճարի լեռ այնքան ժամանակ, մինչև Իսրայելի իշխանությունները կրոնական կառույցի մուտքից չհեռացնեն հսկիչ տեսախցիկները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այն մասին հայտնում է Interfax-ը՝ հղում կատարելով Associated Press-ին:

Սաբրին հայտարարել է, որ Տաճարի լեռան մուտքի մետաղորսիչների ապամոնտաժումը բավական չէ և պահանջել է հեռացնել տեսախցիկները: Սրա հետ մեկտեղ, նշել է, որ մուսուլմանները Տաճարի լեռան մոտակայքում կշարունակեն զանգվածային աղոթքներ կազմակերպել և Երուսաղեմում ցույցեր անցկացնել այնքան ժամանակ, մինչև Իսրայելը չբավարարի այդ պահանջը:

Նախօրեին Իսրայելը հեռացրել էր մետաղորսիչները, սակայն պնդում է, որ անվտանգության պահպանման համար պետք է տեսախցիկները թողնել:

Իրավիճակը Երուսաղեմում կտրուկ սրվել էր հուլիսի 14-ից հետո, երբ երեք զինված պաղեստինցիներ Տաճարի լեռան վրա սպանել էին երկու իսրայելցի զինծառայողի: Դրանից հետո հրեական պետության իշխանությունները Ալ-Աքսա մզկիթի շրջանում գործի էին դրել անվտանգության լրացուցիչ միջոցներ, ինչպես նաև կառույցի մուտքի մոտ մետաղական դետեկտորներ էին տեղադրել:

Սրան հաջորդել էին պաղեստինցիների և իսրայելական ոստիկանների միջև մարդկային կորուստների հանգեցնող բախումներ: Իրենց տան մեջ սպանվել էին նաև երեք իսրայելցիներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]