Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Մաքուր Երևան» նախաձեռնության շնորհիվ 70-ից ավելի հասցեներ են մաքրվել

«Մաքուր Երևան» նախաձեռնության շնորհիվ 70-ից ավելի հասցեներ են մաքրվել

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջով մայիսի 26-ին քաղաքացիներին կոչ էր արվել միանալ #ՄաքուրԵրևան նախաձեռնությանը՝ խնդրելով Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների սոցիալական ցանցերի էջերով քաղաքապետարանի համապատասխան կառույցներին փոխանցել այն հասցեները, որտեղ անհրաժեշտ են իրականացնել սանմաքրման աշխատանքներ:

Ըստ այդմ, մայիսի 26-ից մինչ օրս ստացվել են շուրջ 80 հասցեներում մաքրման անհրաժեշտության մասին նամակներ, որոնք փոխանցվել էին «Սանիթեք» ընկերությանն ու քաղաքապետարանի աղբահանության օպերատիվ շտաբին, ինչին հաջորդել էին նաև սանմաքրման միջոցառումները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Երևանի քաղաքապետարանը, շնորհակալություն հայտնելով բոլոր մտահոգ համաքաղաքացիներին, հորդորում է շարունակել խնդրահարույց հասցեների վերաբերյալ մեր ֆեյսբուքյան https://www.facebook.com/yerevanmunicipality էջով տեղեկությունների տրամադրումը:

Հիշեցնենք նաև, որ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են ներքին՝ տեղայիկ շաբաթօրյակները, որոնք, ավանդույթի համաձայն, արդեն 4 տարի շարունակ իրականացվում են յուրաքանչյուր գարնան ու աշնան` «Մաքուր Երևան» նախաձեռնությամբ:

Նշենք նաև, որ հուլիսի 29-ին Երևանի քաղաքապետարանը կազմակերպում է համաքաղաքային շաբաթօրյակ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]