Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Լոնդոնում ահաբեկչության մեջ մեղադրվող տղամարդ է ձերբակալվել

Լոնդոնում ահաբեկչության մեջ մեղադրվող տղամարդ է ձերբակալվել

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի բաժնի աշխատակիցները ձերբակալել են 26-ամյա մի տղամարդու: Նա մեղադրվում է ահաբեկչական բովանդակությամբ հրապարակումներ տարածելու մեջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ներկայում նա տեղափոխվել է Լոնդոնի ոստիկանության կենտրոնական վարչություն, որտեղ նախնական կալանքի տակ է: «Ոստիկանության աշխատակիցները ձերբակալման վայրում խուզարկում են իրականացնում, հետաքննությունը շարունակվում է»,- ասվում է ոստիկանության մամուլի բաժնի հաղորդագրության մեջ:

Հուլիսի 25-ին հաղորդվել էր Լոնդոնում ահաբեկչության կասկածանքով 53-ամյա մի կնոջ ձերբակալման մասին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]