1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Ամերիկան առաջին հերթին» սկզբունքը չի կարող նշանակել, թե Եվրոպան վերջին հերթին Է. Յունկեր

«Ամերիկան առաջին հերթին» սկզբունքը չի կարող նշանակել, թե Եվրոպան վերջին հերթին Է. Յունկեր
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի պատժամիջոցների հարցում «Ամերիկան առաջին հերթին» սկզբունքը չի կարող նշանակել, թե Եվրոպան վերջին հերթին Է: Այս մասին հայտարարել Է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը ՌԴ-ի, Իրանի եւ ԿԺԴՀ-ի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների մասին նոր օրինագծի քննարկման արդյունքների վերաբերյալ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Նա ընդգծել Է, որ Եվրամիությունն այժմ բոլոր դիվանագիտական ուղիներն օգտագործում Է՝ ԱՄՆ-ի հետ Ռուսաստանի դեմ նրա նոր պատժամիջոցների խնդրի քննարկման համար:

«Եվրամիությունը լիովին կողմնակից Է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ռեժիմին: Սակայն պատժամիջոցների շուրջը միասնությունը «մեծ յոթնյակի» շրջանակներում եւ դաշնակիցների հետ սերտ համագործակցությունը հիմնական պայմանն են Մինսկի համաձայնությունների լրիվ կատարման համար: Դա բազային նպատակն Է, որը բաժանում են ԵՄ-ն եւ ԱՄՆ-ը»,- ասել Է նա:

«Ամերիկյան օրինագիծը կարող Է ունենալ ոչ դիտավորյալ հետեւանքներ, որոնք կազդեն Էներգաանվտանգության բնագավառում ԵՄ-ի շահերի վրա: Հենց այս պատճառով Եվրահանձնաժողովն այսօր ընդունեց որոշում, որ եթե ԵՄ-ի անհանգստությունները բավականաչափ նկատի չառնվեն, մենք պատրաստ ենք համապատասխան գործելու մի քանի օրվա ընթացքում»,- ընդգծել Է Եվրահանձնաժողովի ղեկավարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]