Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Սևանի մակարդակի բարձրացումը բարելավել է ջրի տեսանելիությունը. այն դարձել է նաև կարծր աղտոտվածության պատճառ

Սևանի մակարդակի բարձրացումը բարելավել է ջրի տեսանելիությունը. այն դարձել է 
նաև կարծր աղտոտվածության պատճառ

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սևանա լճի մակարդակի՝ մոտ 3 մետր բարձրացումը էականորեն բարելավել է ջրի տեսանելիությունը, սակայն այն նաև կարծր աղտոտվածության պատճառ է դարձել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հուլիսի  26-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասացին գիտահետազոտական արշավն իրականացնող CARPS կենտրոնի անդամները:

«Թեև կենտրոնն իրականացնում է ընդամենը ճանաչողական հետազոտություն, սակայն կան երևույթներ, որոնք մեզ համար ակնհայտ տեսանելի են: Ջրի մակարդակի՝ մոտ 3 մետր բարձրացման դրական կողմն այն է, որ էականորեն բարելավվել է տեսանելիությունը: Որոշակի առումով սկսել է աշխատել նաև Սևանի ավազանի ինքնամաքրման մեխանիզմը: Սակայն ջրի մակարդակի բարձրացումն առաջացրել է նաև շատ խնդիրներ: Դրանցից է կարծր աղտոտվածությունը, որն իսկապես ահագնացող չափերի է: Ափագիծը տեղաշարժվել է՝ ջրի մակարդակի բարձրացման հետևանքով, և նախկինում ափամերձ հատվածի չմաքրված աղբն այժմ հայտնվել է ջրի տակ»,-ասաց  կենտրոնի փոխնախագահ Արա Ավագյանը:

Նրա խոսքով՝ ձկնորսական պարագաները ևս հայտնվում են ջրի հատակին, ինչը ծուղակ է շատ ձկների և մասնավորապես խեցգետինների համար: Շատ քիչ են հանդիպում նաև ձկների վտառներ, իսկ որոշ տեսակի ձկնատեսակներ ընդհանրապես չեն հանդիպում:

Ավագյանի խոսքով՝ ունեն բազմաթիվ փաստագրված տեսաերիզներ ու լուսանկարներ: Սակայն  կենտրոնը չի անցկացնում կոնկրետ գիտական հետազոտություն, այլ ըստ պահանջի՝ գիտական հաստատություններին ներկայացնում է նմուշներ, որոնք հետազոտության են անցնում լաբորատորիայում:

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]