Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Խաղողի արտադրության ծավալները համապատասխանում են մթերման ծավալներին. փոխնախարար

 Խաղողի արտադրության ծավալները համապատասխանում են մթերման ծավալներին. 
փոխնախարար

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյուղատնտեսության նախարարությունը այսօրվա դրությամբ խաղողի արտադրության ոլորտում խնդիրներ չի տեսնում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հուլիսի 26-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը:

«Ներկայումս իրականացվում է  բերքի ծավալների մոնիթորինգ, ինչպես նաև ուսումնասիրվում են, թե ինչ ծավալով են պատրաստ վերամշակող ընկերությունները խաղողը վերամշակել: Այսօրվա դրությամբ խաղողի արտադրության ծավալները համապատասխանում են մթերման ծավալներին և մինչ սեպտեմբեր գործարանների հետ անընդհատ ճշգրտումներ են իրականացվելու»,- ասաց Մակարյանը:

Նրա խոսքով`  օգոստոսին ՀՀ կառավարության կողմից կընդունվի վերամշակող ոլորտում մատչելի տոկոսադրույքով վարկերի տրամադրման ծրագիրը, որը հնարավորություն կտա վերամշակող ընկերություններին նախապես կնքված պայմանագրով գյուղատնտեսին գումարը վճարել:

«Վարկերը վերամշակող ընկերություններին կտրամադրվեն տարեկան 3 տոկոս տոկոսադրույքով: Այս դեպքում կլուծվի  գյուղացիների և վերամշակող ընկերությունների միջև խնդիրը` ուշացումներ, պարտքի կուտակումներ չեն լինի: Այս մեխանիզմով ֆինանսական կառույցը միանգամից գյուղատնտեսին բերքի գումարը կվճարի: Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 18 միլիարդ դրամի սահմաններում, որի պիլոտային ծրագիրը` 2.4 միլիարդ դրամի շրջանակներում, կիրականացվի այս տարի ` պտուղ-բանջարեղենի, խաղողի ոլորտներում: Պիլոտային ծրագրի  հաջողության դեպքում այլ ոլորտները նույնպես կընդգրկվեն»,- ասաց Մակարյանը:

Մակարյանը նշեց, որ գյուղատնտեսության համախառն ներքին արդյունքի հունվար-հունիսի 1.4 տոկոսի չնչին  անկումը պայմանավորված էր  երկու պատճառներով:

«2017 թվականին գյուղատնտեսական տարին 10-15 օր  ուշացմամբ սկսվեց: Բացի այդ, բերքի  կարկտահարման դեպքերը նույնպես խնդիրներ առաջացրին»,- եզրափակեց Մակարյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]