Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   11 Դեկտեմբեր

Ադրբեջանի վերնախավը նենգ, պրովոկատիվ քայլեր է նախանշում. Դավիթ Բաբայան

Ադրբեջանի վերնախավը նենգ, պրովոկատիվ քայլեր է նախանշում. Դավիթ Բաբայան

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը նենգ, պրովոկատիվ քայլերի է դիմում: Հայկական կողմից զինադադարի ռեժիմը խախտելու մասին կեղծ տեղեկատվության տարածումն այդ մասին է խոսում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը` անդրադառնալով Ադրբեջանի տարածած այն հաղորդագրությանը, թե հայկական կողմը խախտում է հրադադարի ռեժիմը:

«Ըստ էության, Ադրբեջանի վերնախավը նենգ, պրովոկատիվ քայլեր է նախանշում: Դրա համար սկզբում սկսում են աշխատել տեղեկատվական դաշում, հող են նախապատրաստում` ասելով, թե իբր հայերը խախտել են զինադադարի ռեժիմը, իրենք էլ կրակում են: Պուտին-Ալիև վերջին հանդիպմանը հստակ վերահաստատվել է համանախագահների այն դիրքորոշումը, որ խնդիրը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով: Դրա համար, Ադրբեջանը, հասկանալով, որ միջազգային հանրությունը դեմ է ռազմական գործողություններին, հասկանալով նաև, որ ինքն ի վիճակի չէ ուժի միջոցով կարգավորելու հարցը, փորձում է պրովոկացիաների դիմել` դրանով սեփական ոտնահարված արժանապատվությունը ինչ-որ ձևով հանգստացնելու համար»,-ասաց նա:

Դավիթ Բաբայանը, ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնեցին, որ այս պահին շփման գծում ու Հայաստան-Ադրբեջան սահմանին իրավիճակն, ընդհանուր առմամբ, հանգիստ է:

Ադրբեջանի արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունները հաղորդագրություն են տարածել, իբր, հայկական զինված ուժերը խախտել են հրադադարի ռեժիմը:




Այս թեմայով

... վերջին լուր "Ղարաբաղյան հիմնահարց" թեմայով
youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ