1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հայկ Մարտիրոսյանը մեկնարկում է «ԱՄՆ-Աշխարհ» պատանեկան հավաքականների մրցախաղում

Հայկ Մարտիրոսյանը մեկնարկում է «ԱՄՆ-Աշխարհ» պատանեկան հավաքականների 
մրցախաղում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սենթ Լուիսի շախմատի ակումբը, ՖԻԴԵ-ն և ԱՄՆ շախմատի ֆեդերացիան կազմակերպում են «ԱՄՆ-Աշխարհ» պատանեկան հավաքականների մրցախաղ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցախաղը կանցկացվի 2 տարիքային խմբերով՝ մինչև 17 և մինչև 14 տարեկաններ: Աշխարհի հավաքականի անդամներին ընտրել է  ՖԻԴԵ-ի մարզչական հանձնաժողովը, իսկ վերջնական կազմը հաստատվել է ՖԻԴԵ-ի նախագահության նիստում:

Մինչև 17 տարեկանների աշխարհի հավաքականում է ընդգրկվել աշխարհի մինչև 16 տարեկանների չեմպիոն, միջազգային վարպետ Հայկ Մարտիրոսյանը: Մինչև 17 տարեկանների հավաքականը բաղկացած է միայն պատանիներից, իսկ մինչև 14 տարեկանների թիմում հանդես են գալու 2 պատանի և 2 աղջիկ: Բացի Հայկ Մարտիրոսյանից աշխարհի մինչև 17 տարեկանների հավաքականում են ընգրկվել Անդրեյ Եսիպենկոն (Ռուսաստան), Անտոն Սմիրնովը (Ավստրալիա), Արյան Չոպրան (Հնդկաստան) և Ալեքսեյ Սարանան (Ռուսաստան): Մինչև 14 տարեկանների հավաքականում ընգրկված են Նոդիրբեկ Աբդուսատորովը (Ուզբեկստան), Ռամեշ Բաբու Պրագնանանդհան (Հնդկաստան), Բիբիսարա Ասաուբաևան (Ռուսաստան) ու Նուրգյուլ Սալիմովան (Բուլղարիա): ԱՄՆ մինչև 17 տարեկանների հավաքականում հանդես են գալու ԱՄՆ ներկայացնող մեր հայրենակից Սամուել Սևյանը, Ջեֆֆրի Սյունը, Լի Ժուֆենը, Ջոն Բուրկեն և Նիկոլաս Չեկան: ԱՄՆ մինչև 14 տարեկանների հավաքականում ընդգրկված են Լյան Ավոնդերը, Էնդրյու Հունը, Յիփ Կարիսսան և Մարթա Սամադաշվիլին:

Մրցախաղը կանցկացվի հուլիսի 26-29-ը ԱՄՆ Սենթ Լուիս քաղաքում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]