1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Անհատ ձեռնարկատերերի համար էլեկտրական չորանոցներ ձեռք բերելու արտոնյալ պայմաններ են ստեղծվել

Անհատ ձեռնարկատերերի համար էլեկտրական չորանոցներ ձեռք բերելու արտոնյալ 
պայմաններ են ստեղծվել

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սուրեն-Անի» ՍՊԸ-ի տնօրեն Սուրեն Գալստյանը և «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի գործադիր տնօրենի տեղակալ Հրաչ Դարբինյանը հուլիսի 26-ին ստորագրեցին պայմանագիր՝ էլեկտրական չորանոցների իրացման ուղղությամբ համագործակցության վերաբերյալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` կողմերի համագործակցությունը նպատակ ունի աջակցել անհատ ձեռնարկատերերին և առևտրային իրավաբանական անձանց արտոնյալ պայմաններով էլեկտրական չորանոցներ ձեռք բերելու համար:

«Այս պայմանագրով մեր ընկերությունը հնարավորություն ստացավ ձեռք բերել էլեկտրական չորանոցներ և ֆինանսական վարձակալությամբ տրամադրել շահառուներին: Տվյալ գործարքը կնպաստի գյուղմթերքի վերամշակման գործընթացի ավելի զարգացմանը և արտահանման ավելացմանը, քանի որ հայկական չարազեղենը մեծ պահանջարկ ունի արտասահմանում»,- ասաց Դարբինյանը:

Նրա խոսքով` ֆինանսական վարձակալությամբ տրամադրվելու է էլեկտրական չորանոց՝ 1 տարի առավելագույն ժամկետով, տարեկան 12 տոկոս տոկոսադրույքով և առնվազն լիզինգի առարկայի արժեքի 20 տոկոսի չափով կանխավճարով:

«Էլեկտրական չորանոցները բավականին էժան են` նույն տեխնիկական բնութագիր ունեցող արտասահմանյան այլ չորանոցների համեմատ»,- ասաց Դարբինյանը:

Գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանի խոսքով` նմանատիպ գործընթացները շարունակական բնույթ են կրելու, և գյուղատնտեսության նախարարությունը մշտապես խթանելու է գյուղմթերքի վերամշակման ոլորտի զարգացումը, ինչպես նաև աջակցելու է տեղական արտադրողներին:

«Մենք պատրաստ ենք համագործակցել ցանկացած ընկերության հետ, որը հանդես կգա նմանատիպ նախաձեռնությամբ»,- ասաց Մակարյանը և հավելեց, որ նախատեսվում է սարքավորումների շրջանակն ընդլայնել:

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]