Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Դենիել Քրեյգը համաձայնել է մարմնավորել Ջեյմս Բոնդի կերպարը նոր ֆիլմերում. Daily Star

Դենիել Քրեյգը համաձայնել է մարմնավորել Ջեյմս Բոնդի կերպարը նոր ֆիլմերում. Daily 
Star

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլիվուդից անանուն աղբյուրը հայտնել է, որ բրիտանացի դերասան Դենիել Քրեյգը, ով 007 գործակալի մասին պատմող Ջեյմս Բոնդի վերջին երկու ֆիլմերում մարմնավորել էր գլխավոր հերոսին, ստորագրել է 47 մլն ֆունտ ստերլինգ արժեցող պայմանագիրը՝ համաձայնելով նկարահանվել «բոնդիանա»-ի հաջորդ երկու մասերում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Daily Star-ը:

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Քրեյգը հրաժարվել է 68 մլն ֆունտ ստերլինգից կրկին 007 գործակալի մասին պատմող ֆիլմերում նկարահանվելու համար:

Չնայած պաշտոնապես չի հաստատվել Քրեյգի մասնակցությունը նոր ֆիլմերի նկարահանումներին, սակայն բրիտանական պարբերականի աղբյուրը ասել է, որ «հարցն արդեն փակված է»:

Հաղորդվում է նաև, որ նոր ֆիլմի պրոդյուսերը մտադիր է սաունդթրեքի համար դիմել Ադելին, ով ավելի վաղ «բոնդիանա»-ի մասերից մեկում կատարել է «Skyfall» երգը:

Քրեյգը մարմնավորել էր 007 գործակալի կերպարը «բոնդիանա»-ի վերջին երկու ֆիլմերում:

Բրիտանացի 007 գործակալ Ջեյմս Բոնդի մասին պատմող նոր՝ 25-րդ ֆիլմը կինոթատրոնների էկրան կբարձրանա 2019 թվականին: Կինոժապավենը, որը դեռևս չունի անվանում, կինոթատրոններում կհայտնվի նոյեմբերի 8-ին: Դեռևս հայտնի չէ, թե ով է լինելու 007 գործակալի դերում: Metro-Goldwyn-Mayer և Eon Productions կինոընկերությունները տեղեկացրել են, որ նոր ֆիլմի մասին մանրամասները հայտնի կդառնան ավելի ուշ: «Բոնդիանա»-ի սցենարիստներն են Նիլ Պերվիսը և Ռոբերտ Ուեյդը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]