Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Վարդան Արամյանն ընդունել է ՄԱԶԾ պատվիրակությանը

Վարդան Արամյանն ընդունել է ՄԱԶԾ պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը հուլիսի 25-ին ընդունել է ՄԱԶԾ քաղաքականության և ծրագրերի աջակցության գրասենյակի Կայուն զարգացման նպատակների ինտեգրման, խթանման և քաղաքականության մշակման աջակցության բարձրաստիճան պատվիրակությանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Պատվիրակության այցի նպատակն է ծանոթանալ ՀՀ կողմից ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) ազգայնացման գործընթացին, ինչպես նաև աջակցել ԿԶՆ-ների իրականացման ճանապարհային քարտեզի և բարեփոխումների օրակարգում  ընդգրկված համապատասխան  ռազմավարական փաստաթղթերի մշակմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են, մասնավորապես, ԿԶՆ-ների իրականացմանն ուղղված բյուջետային միջոցների հատկացմանը, նոր միջոցների մոբիլիզացմանը, պետական ֆինանսների թափանցիկությունն ու արդյունավետությունն ապահովող միջոցառումներին, ծրագրային բյուջետավորմանն առնչվող մի շարք հարցեր: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]