Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Էրդողանը վերջին մարդն է, ով կարող է խորհուրդ տալ Իսրայելին. Նեթանյահու

Էրդողանը վերջին մարդն է, ով կարող է խորհուրդ տալ Իսրայելին. Նեթանյահու

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն պատասխանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը, որում վերջինս մեղադրել էր իսրայելական կողմին Երուսաղեմի ալ-Աքսա մզկիթը «մուսուլմանների ձեռքից խլելու» փորձ անելու մեջ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Նեթանյահուի գրասենյակից արված հայտարարության մեջ ասվում է. «Էրդողանը վերջին մարդն է, ով կարող է խորհուրդ տալ Իսրայելին»:

Թվիթերյան միկրոբլոգում խնդրի առնչությամբ գրառում էր արել նաև Իսրայելի ԱԳՆ խոսնակ Էմանուել Նահսոնը: Գրառման մեջ ասվում էր. «Ավելի լավ կլինի, եթե Էրդողանը հետաքրքրվի իր երկրի խնդիրներով: Օսմանյան կայսրության օրերն արդեն վաղուց են անցել»:

Իսրայելի իշխանությունները որոշել էին ալ-Աքսա մզկիթի մուտքի մոտ մետաղի դետեկտոր դնել, սակայն միջազգային բուռն արձագանքից հետո հանել էին դետեկտորներն ու փոխարենը տեղադրել տեսահսկող համակարգեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]