Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայ-վրացական հարաբերությունների 25-ամյակը նշանավորվեց «Ռուսթավի» երգի և պարի ազգային համույթի համերգով

Հայ-վրացական հարաբերությունների 25-ամյակը նշանավորվեց «Ռուսթավի» երգի և 
պարի ազգային համույթի համերգով

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում հուլիսի 25-ին տեղին ունեցավ վրացական «Ռուսթավի» երգի և պարի ազգային համույթի համերգը՝ նվիրված հայ-վրացական հարաբերությունների 25-ամյակին: Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեի խոսքով՝ այս համերգը Վրաստանի կառավարության կողմից նվեր է Հայաստանի քաղաքացիներին:

«Կարծում եմ՝ հանդիսատեսը մեծ բավականություն ստացավ այս համերգից և դա ամենակարևորն է: Մշակութային ոլորտում մենք պետք է ավելի զարգացնենք մեր հարաբերությունները, որն ավելի կամրապնդի երկու երկրների համագործակցությունը: Սա նաև լավ հնարավորություն է նոր սերունդների համար՝ միմյանց ծանոթանալու, ընկերանալու և շարունակելու այն եղբայրական հարաբերությունները, որոնք այս տարիների ընթացքում կերտել ենք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց դեսպանը:

ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի խոսքով՝ վերջին տարիների ընթացքում երկու երկրների միջև մշակութային ոլորտում ոչ հաճախակի են նման միջոցառումներ կազմակերպվել, և այժմ փորձ է արվում այդ բացը լրացնել: «Իհարկե, հայ-վրացական քաղաքական, տնտեսական ոլորտում համագործակցությունը բարձր մակարդակի վրա է, բայց մշակույթը նույնպես շատ կարևոր է, որովհետև ժողովուրդները միմյանց ճանաչում են հենց մշակույթով»,- ասաց Քոչարյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am