1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ԻՀԱ-ի նախագահը Իջևանում ներկայացրել է ՀԿ-ների մասին նոր օրենքով սահմանված փոփոխություններ

ԻՀԱ-ի նախագահը Իջևանում ներկայացրել է ՀԿ-ների մասին նոր օրենքով սահմանված 
փոփոխություններ

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ և «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը հուլիսի 25-ին Իջևանում Տավուշի մարզի քաղաքացիական հասարակական  կազմակերպությունների ներկայացուցիչներին ներկայացրել է «Հասարակական կազմակերպությունների մասին» նոր օրենքով սահմանված փոփոխությունները, ամրագրված պարտականություններն ու խնդրահարույց հարցերը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Իրավաբանների հայկական ասոցիացիայից, որի հաղորդագրության մեջ նշված է. «Ուժեղացնել քաղհասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) կարողություններն ու ազդեցիկ դարձնել նրանց՝ հասարակության կարևորագույն խնդիրները լուծելու համար. ահա այս խնդիրն է դրված «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի հիմքում:

Այս նպատակով «Հասարակական կազմակերպությունների մասին» նոր օրենքի վերաբերյալ դասընթացներ են անցկացվում ՔՀԿ-ների համար: Հուլիսի 25-ին Իջևանում Տավուշի մարզի ՔՀԿ- ների ներկայացուցիչներին Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ և «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը ներկայացրեց նոր օրենքով սահմանված փոփոխությունները, ամրագրված պարտականություններն ու խնդրահարույց հարցերը:

Կարեն Զադոյանը ներկայացրեց նաև «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը՝ էապես կարևորելով կառուցողական երկխոսության դերը. «Բոլոր բարեփոխումները կարող ենք կյանքի կոչել, եթե ունենանք հզոր քաղաքացիական հասարակություն։ Եկել է ժամանակը, երբ քննադատելուց բացի, ՀԿ-ները իրենց կարողությունների ներածին չափով ձեռք մեկնեն՝ վերհանված խնդիրները լուծելու հարցում։ Մեր կազմակերպությունը ոչ միայն խնդիրներն է տեսնում ու քննադատում, այլև համապատասխան փորձագիտական ներուժ տրամադրում՝ հանարային քաղաքականությունների փոփոխությունների կատարման նպատակով»:

Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը կարևորեց Հայաստանում և հատկապես Տավուշի մարզում Իրավաբանների հայկական ասոցիացիայի գործունեությունը, որը շուրջ 15 տարի ակտիվ աշխատանքներ է իրականացնում մարզի ՔՀԿ-ների կարողությունների զարգացման ուղղությամբ. «Կան շատ լծակներ, որ քաղաքացիական հասարակությունը կարող է իր ձեռքում պահել՝ հօգուտ մեր հասարակության: Մենք հուսով ենք, որ ԻՀԱ-ն կշարունակի ակտիվ աշխատանքներն այստեղ»:

Տավուշի մարզում քաղաքացիական հասարակությունը բավականին ակտիվ չէ. նման կարծիք հայտնեց «Եվրասիա համագործակցություն հիմնադրամի» հյուսիսային մասնաճյուղի ներկայացուցիչ Էմիլիա Ոսկանյանը: Նրա խոսքերով՝ հասարակական կազմակերպությունների կարողությունների խորացման պահանջ կա հատկապես այս մարզում։ Միևնույն ժամանակ կարծիքներ հնչեցին, որ երիտասարդները հետաքրքրություն են դրսևորում տարբեր ծրագրերում ներգրավվելու և աշխատանքներ իրականացնելու համար: Իսկ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը կարող է հեղափոխական ազդեցություն ունենալ իրենց մարզում:

«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ: Ծրագրի հիմնական նպատակն է Ծրագրի թիրախային ոլորտներում մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և դրանց կոալիցիաների/ցանցերի ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացի վրա, ինչպես նաև Հայաստանում ՔՀԿ-ների՝ ոլորտային կոալիցիաներ կազմելու կարողությունների ուժեղացումը, հանրային քաղաքականությունների ձևավորման գործընթացներում մասնակցությունը, թիրախային ոլորտներում խնդիրների հատկորոշումը և համապատասխան քաղաքականությունների մշակումը, ինչպես նաև տեղական ինքնակառավարման ու կենտրոնական պետական մարմինների հետ քաղաքականությունների մշակման գործընթացում կառուցողական և ռազմավարական փոխգործակցությունը: Ծրագիրն ունի դրամաշնորհային բաղադրիչ, որի շրջանակներում ենթադրամաշնորհներ կտրամադրվեն ՔՀԿ-ներին և ՔՀԿ-ների կոալիցիաներին: Ծրագրի թիրախային ոլորտները 9-ն են, այդ թվում՝ արդարադատությունը, կրթությունը, բիզնեսը:

Իրավաբանների հայկական ասոցիացիան (ԻՀԱ) ստեղծվել է 1995թ.-ին: ԻՀԱ-ի առաքելությունն է նպաստել Հայաստանում իրավունքի գերակայության, ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության կայացմանը, որտեղ բնակչությունը իրազեկ է, իսկ նրա իրավունքները՝ պաշտպանված: Մինչև 2016 թ. փետրվար ամիսը ԻՀԱ-ի անվանումն էր Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]