Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Շիրազի փողոցում կողաշրջված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է

Շիրազի փողոցում կողաշրջված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հուլիսի 25-ին, ժամը 17:50-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Շիրազի փողոցի թիվ 13/3 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան կողաշրջվել է, առկա է վառելիքի արտահոսք, տուժածներ չկան, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «BYD» մակնիշի 29 ՏՕ 526 պետհամարանիշով (վարորդ՝ 1982 թ. ծնված Ս. Պ.) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը տեղի ուժերով տեղափոխվել է «Արմենիա» ՀԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]