Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Հայաստանի Մ-19 հավաքականը հաղթեց Տաջիկստանի ընտրանուն

Հայաստանի Մ-19 հավաքականը հաղթեց Տաջիկստանի ընտրանուն

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Սոչի քաղաքում շարունակվում է 2018 թվականին Ռուսաստանում կայանալիք Աշխարհի առաջնությանը  նվիրված մրցաշարը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հուլիսի 25-ին Հայաստանի Մ-19 հավաքականն անցկացրեց իր երկրորդ հանդիպումը։ Մեր թիմի մրցակիցն էր Տաջիկստանի ընտրանին։ Հայաստանի Մ-19 հավաքականը հաղթեց 4:2 հաշվով։ Երկու գոլի հեղինակ դարձավ Արմեն Հովհաննիսյանը, մեկական անգամ աչքի ընկան Արմեն Նահապետյանը և Առլեն Ծատուրյանը։

Երրորդ տուրում Հայաստանի Մ-19 հավաքականը  մրցելու է Կրասնոդարի երկրամասի Մ-20 ընտրանու հետ: Հանդիպումը կայանալու է հուլիսի 27-ին՝ ժամը 19:30-ին:

Հայաստանի Մ-19 հավաքականի մեկնարկային կազմը հետևյալն էր՝

  1. Նիկոլաոս Մելիքյան, 4. Ալբերտ Խաչումյան, 3. Էրիկ Ղարիբյան, 2. Հրաչյա Գեղամյան, 15. Արթուր Խաչատրյան, 18. Էրիկ Ազիզյան, 8. Միհրան Պետրոսյան, 11. Հովհաննես Հարությունյան, 7. Կարեն Մելքոնյան, 10. Արմեն Նահապետյան, 21. Արմեն Հովհաննիսյան,

Պահեստայիններ՝ 1. Էրիկ Խուրշուդյան, 5. Միխաիլ Մուրադյան, 9. Ռաֆիկ Մելիքյան, 16. Արսեն Սադոյան, 17. Արման Ասիլյան, 19. Առլեն Ծատուրյան, 20. Լևոն Ղարիբյան, 22. Աբրահամ Պորտուգալյան,

Գլխավոր մարզիչ՝ Արտակ Օսեյան:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]