Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կիևի «Դինամո»-ի նախկին հարձակվողը «Ստալ»-ի հաջողություններում բարձր է գնահատել Եղիշե Մելիքյանի ներդրումը

Կիևի «Դինամո»-ի նախկին հարձակվողը «Ստալ»-ի հաջողություններում բարձր է 
գնահատել Եղիշե Մելիքյանի ներդրումը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիևի «Դինամո»-ի ու «Դնեպր»-ի նախկին հարձակվող Օլեգ Վենգլինսկին, մեկնաբանելով Կամենսկի «Ստալ»-ի մեկնարկը Ուկրաինայի պրեմիեր լիգայում, առանձնացրել է թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանին: «Պետք է արժանին մատուցել Եղիշե Մելիքյանին, որի գլխավորությամբ թիմը ժամանակակից ֆուտբոլ է խաղում: «Ստալ»-ը կպատժի բոլոր նրանց, ովքեր կթերագնահատեն իրեն: Կարևորը, որ երիտասարդների գլուխը չպտտվի հաջողություններից: Թիմը կազմում աստղեր չունի, բայց կարողանում է առավելագույնը քաղել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ,  Վենգլինսկիի խոսքերն է մեջբերել Вести-ն:

«Ստալ»-ը, որի կազմում հանդես են գալիս Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպաններ Մալաքյան եղբայրներն ու 19-ամյա Արթուր Դանիելյանը, երկու տուրից հետո 100 տոկոսանոց արդյունքով կիսում է 1-2-րդ տեղերը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]