Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Քամին Երևանում վնասել է մի քանի շինություններ

Քամին Երևանում վնասել է մի քանի շինություններ

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան քաղաքի Կաշեգործների փողոցի տներից մեկի մոտակա կաթսայատան խողովակի հեռացման աշխատանքներ իրականացնելու համար հուլիսի 25-ին դեպքի վայր են մեկնել մեկ ավտոսանդուղք և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ապամոնտաժել են նախկին կաթսայատան խողովակը (մոտ 16 գմ, 1մ տրամաչափով):

Հուլիսի 24-ին, ժամը 19:08-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի տներից մեկի մոտակայքում գտնվող կաթսայատան խողովակը պահող ճոպանները պոկվել են, առկա է խողովակի ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Դեպքի վայրում են գտնվել ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Մ.Ղազարյանը,  տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Ն. Նազարյանը և Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ա. Սարգսյանը:

Եղանակային պայմաններից ելնելով վարչական շրջանի ղեկավարի հետ համատեղ որոշում է կայացվել համապատասխան աշխատանքներն իրականացնել հուլիսի 25-ին:

Փրկարարները սահմանազատել են տարածքը:

Հուլիսի 24-ին, ժամը 10:41-ին տեղեկություն է ստացվել, որ հուլիսի 24-ին ժամը 22:00-ի սահմաններում քամուց պոկվել է Նորավան թաղամասի Հակոբ Մեղապարտ փողոցի տներից մեկի պատշգամբի ծածկը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: 

Պարզվել է, որ թիվ 18 տան պատշգամբի ծածկը (մոտ 34 քմ) քամուց ամբողջությամբ փլուզվել է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]